Նփրկերտ
Նփրկերտ (Նփռետ), գավառ Մեծ Հայքի Աղձնիք նահանգի կազմում[1]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածվում էր Քաղրիդ գետի միջին և ստորին հոսանքի վրա ընկած շրջաններում։ Հարավում, հավանաբար, ընդգրկել էր Տիգրիս գետից հարավ ընկած որոշ շրջաններ։ Նփրկերտը տաք և չոր կլիմայով, անտառազուրկ, հարթավայրային գավառ է։ Հյուսիսային մասն ունի լեռնային ռելիեֆ՝ ձգվում են Իլիջայի ոչ բարձր լեռները։ Նփրկերիտի պատմական վայրերից են՝ Տիգրանակերտ քաղաքը Թուխ գետակը և Կլեսուր լեռնանցքը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գավառը կարևոր նշանակություն է ունեցել Տիգրան Բ Մեծի օրոք (մ.թ.ա. առաջին դար), երբ այնտեղ հիմնադրվում է Տիգրանակերտ մայրաքաղաքը։ 896 թվականին Թուխ գետի ափին, Կլեսուր լեռնանցքի ամրությունների մոտ տեղի է ունեցել ճակատամարտ հայկական և Հյուսիսային Միջագետքի ամիրայի զորքերի միջև։ Տասնվեցերորդ դարից Նփրկերտը մտնում է Դիարբեքրի վիլայեթի մեջ՝ կազմելով առանձին (Միաֆարկինի) սանջակ։ Հետագայում այն համապատասխանում էր Բշերիկի (Սիլվանի) գավառին։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան։ «Միտք»։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մեծ Հայքի վարչական բաժանումը Archived 2013-12-27 at the Wayback Machine.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Մեծ Հայքի վարչական բաժանումը»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-27-ին։ Վերցված է 2011-11-02