Կոգովիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոգովիտ՝ գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգում, իր տարածքով մոտավորապես համապատասխանում է ներկայիս Թուրքիայի Դոգու Բայազիդի (Բայազետի) շրջանին։ Նրա մեջ էին մտնում Գայլատու (այժմ՝ Բալըղ-գյոլ) լիճը և Կոգովիտ կոչված շամբը՝ ծանծաղ լճակը։ Արշակունիների թագավորության ժամանակ Կոգովիտը պատկանում էր արքունիքին, հետագայում անցավ Բագրատունիներին։ 9-րդ դարում Կոգովիտը միացվում է Վասպուրականին։ Կոգովիտում եղած պատմական վայրերից առավել նշանավոր են Արշակավան քաղաքը և Դարոյնք ու Արծափ բերդերը։