Jump to content

Թոնդրակ (հրաբուխ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոնդրակ
Տեսակլեռ և հրաբուխ
Երկիր Թուրքիա[1]
ՎարչատարածքԱղրըի մարզ[1] և Վանի մարզ
ԲԾՄ3533 մետր
ԼեռնաշղթաՀայկական լեռնաշխարհ
Քարտեզ
Քարտեզ

Թոնդրակ, Թանդուրուկ, Թանդուրեկ, Թանդուրեք, Թանդուրիկ, Թանդուրլու, Թենդուրեկ, Թոնդրիկ, Թոնդուրակ, Թոնդուրեկ, Թոնիր, Թոնրակ, Սունդերլիկ, Տանդուրեկ, Տենդյուրյուկ, լեռնագագաթ Պատմական Հայաստանում, Ծաղկանց դաշտերում։ Անջրպետում է Արածանի, Եփրատ ու Արաքս գետերը և կազմում՝ Ծաղկոտն ու Կոգովիտ գավառների սահմանագիծը։

Բարձրություն 3542 մ։ Գործող հրաբուխ է, գագաթային մասը կոնաձև է և գոգավոր, բաժականման ներս ընկած խառնարանով, որին այլազգիները տվել են Ջհանամ Դարասի անունը։

Խառնարանի շրջագիծը 2000, խորությունը 320 մ է, որտեղից մեծ ուժգնությամբ դուրս են ժայթքում բարձր ջերմություն ունեցող ծծմբային գազեր և գոլորշիներ։ Կազմված է բազալտային, անդեզիտային և տրախիանդեզիտային լավաներից։ Լանջերը տեղ֊տեղ զառիթափ, տեղ֊տեղ մեղմաթեք են, որոնց մի զգալի մասը ծածկված է հողմնահարված հրաբխային ապարներով։ Ունի հրաբխային շինանյութեր ու ջերմուկներ։ Ձմեռը խիստ է, հզոր ձնածածկույթով, տարեկան տեղումները՝ 500-700 մմ։ Գերակշռում է լեռնատափաստանային և լեռնամարգագետնային բուսականությունը։

Գրականության մեջ և քարտեզներում Թոնդրակը և նրանից արևելք գտնվող Խոռի գագաթը նույնացվում են։ Թոնդրակի հրաբուխն անցյալ ղարերում ուսումնասիրել է գերմանացի երկրաբան Հ. Աբիխը[2]։

Պինդ բազալտի լավա հրաբխի մոտ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 GEOnet Names Server — 2018.
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 469 — 992 էջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոնդրակ (հրաբուխ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 198