Հերման Աբիխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto Info sciences exactes.png
Հերման Աբիխ
գերմ.՝ Otto Wilhelm Hermann von Abich
Otto Wilhelm Hermann von Abich (Alter Fritz).jpg
Ծնվել է դեկտեմբերի 11, 1806({{padleft:1806|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:11|2|0}})[1][2][3][4]
Բեռլին, Պրուսիայի թագավորություն[5][2][3][4]
Մահացել է հուլիսի 1, 1886({{padleft:1886|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:1|2|0}})[2][4] (79 տարեկանում)
Վիեննա, Ավստրո-Հունգարիա[5][2][3][4]
Քաղաքացիություն Flag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտություն երկրաբան և պրոֆեսոր
Հաստատություն(ներ) Տարտուի համալսարան
Գործունեության ոլորտ երկրաբանություն
Անդամակցություն Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
Ալմա մատեր Հումբոլդտի համալսարան
Տիրապետում է լեզուներին գերմաներեն[1]
Գիտական ղեկավար Ալեքսանդր Հումբոլդտ
Պարգևներ Կոնստանտինովյան շքանշան
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) Abich
Otto Wilhelm Hermann von Abich Վիքիպահեստում

Հերման Վիլհելմ Աբիխ (դեկտեմբերի 11, 1806({{padleft:1806|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:11|2|0}})[1][2][3][4], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[5][2][3][4] - հուլիսի 1, 1886({{padleft:1886|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:1|2|0}})[2][4], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[5][2][3][4]), գերմանացի երկրաբան, Պետերբուրգի ԳԱ օրդինար ակադեմիկոս (1853) և պատվավոր անդամ (1866)[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Բեռլինի համալսարանը (1831)։ Հետազոտել է Իտալիայի հրաբուխները՝ Էտնան, Ստրոմբոլին, Վեզուվը։ 1842 թվականին հրավիրվել է Ռուսաստան և մինչև 1844 թվականը վարել Դորպատի համալսարանի միներալոգիայի ամբիոնը։ Ակոռիի երկրաշարժի (1840) պատճառներն ուսումնասիրելու նպատակով 1844 թվականին եկել է Հայաստան, Անիում կատարել քաղաքի հանույթը, կազմել նրա գլխավոր շինությունների գծագիրը[6]։

1845 թվականին բարձրացել է Արարատ լեռը (գագաթն է հասել հուլիսի 17֊ին)։ Տվել է լեռան երկրաբանական նկարագրությունն ու կտրվածքները։ Հայաստանում Աբիխին հինգ ամիս 22 օր ուղեկցել է Խաչատուր Աբովյանը, տեղեկություններ հաղորդել Երևանի նահանգի մասին[6]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբիխը հրատարակել է «Կովկասյան երկրների երկրաբանության ներածական տեսություն» (1859), «Երկրաբանական դիտումներ Կուրի և Արաքսի միջև եղած լեռնաշխարհում» (1867) աշխատությունները[7]։ 1876 թվականին, տեղափոխվելով Վիեննա, հիմնականում զբաղվել է Կովկասում հավաքած նյութերի մշակմամբ ու հրատարակել «Երկրաբանական հետազոտություններ Կովկասյան երկրներում» (1878֊1887) եռահատոր աշխատությունը, որի 2-րդ և 3-րդ հատորները նվիրված են Հայկական լեռնաշխարհին[6]։

Այդ աշխատության առաջին գրքում լուսաբանված է Արաքսի հովտի (Ջուլֆայի շրջակայքի) երկրաբանական կառուցվածքը։ Երկրորդ գրքում ամփոփված են Արևմտյան Հայաստանի երկրաբանությանը վերաբերող նյութերը, տրված է Արաքսի ավազանի երրորդական գոյացումների նկարագրությունը։ Երրորդ գիրքը, որն Աբիխի մահից հետո հրատարակման է պատրաստել Է. Զյուսը, պարունակում է նյութեր Հայկական լեռնաշխարհի արևելյան մասի երկրաբանական կառուցվածքի և օգտակար հանածոների վերաբերյալ։ Հատորին որպես հավելված կցված է ընդարձակ ատլաս, որտեղ հատուկ հետաքրքրություն է ներկայացնում Հայաստանի 1։ 420000 մասշտաբի քարտեզը[7]։

Աբիխը նկարագրել է Մեղրիի, Կապանի պղնձի, Նախիջևանի քարաղի[7], Վրաստանի մանգանի և քարածխի հանքավայրերը, Հյուսիսային Կովկասի հանքային ջրերը, ինչպես և Իրանի երկրաբանական կառուցվածքը։ Զբաղվել է պետրոգրաֆիայի հարցերով[6]։

Կովկասի երկրաբանության վերաբերյալ Աբիխը գրել է հիսունից ավելի աշխատություն, առաջին անգամ գիտականորեն բացահայտել նրա բնության ֆիզիկաաշխարհագրական առանձնահատկությունները և լեռնագրական բնույթը։ Աբիխը համարվում է «Կովկասի երկրաբանության հայրը»[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Абих, Герман Вильгельмович // Русский биографический словарьСПб.: 1896. — Т. 1. — С. 8–10.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Абих, Герман Вильгельмович // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз—Ефрон, 1890. — Т. I. — С. 36.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 Karl Alfred von Zittel Abich, Hermann // Allgemeine Deutsche BiographieL: 1900. — Vol. 45. — S. 684–686.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #116003383 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 1 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1974, էջ 25 — 720 էջ։
  7. 7,0 7,1 7,2 Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն», 2015 — 11, էջեր 11 — 1120 էջ. — 1500 հատ, ISBN 978-5-89700-042-5։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Волкова С. П и Тихомиров В. В., Жизнь и труды Германа Вильгельмовича Абиха, «Очерки по истории геологических знаний», 1959, л. 8