Կանգարք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կանգարք, գավառ Մեծ Հայքի Գուգարք նահանգի կազմում[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աշխարհացույց»-ում Կանգարքը հիշատակվում է որպես Գուգարքի 6-րդ գավառ: Այն զբաղեցնում էր Ոսկեպար գետի ձորահովիտը (հիմնականում Հայաստանի Տավուշի մարզի Իջևանի և Նոյեմբերյանի տարածաշրջանները) և Մթին (Մթնասար) լեռնաշղթայով սահմանակցում էր Ձորոփոր գավառին:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Մովսես Խորենացու, Կանգարքը` Ջավախքի մի մասի, Կողբափորի, Ծոբոփորի և Ձորափորի հետ միասին, որպես ժառանգություն ստացել են Շարայի հետնորդները: Արշակունյաց թագավորական շրջանում (I-IVդդ.) Գուգարաց բդեշխության կազմում էր և պատկանում էր տեղական փոքր նախարարական տոհմին: 7-րդ դարի վերջին այն նվաճել են արաբները, 9-րդ դարում Գուգարքի արևելյան գավառների հետ Կանգարքը միացվեց հայ Բագրատունիների ոստանին, 10-11-րդ դարերում Կյուրիկյան թագավորության կազմում էր:

10-13-րդ դարերում կարևոր ռազմական նշանակություն ուներ Կանգարքի Գագ բերդը (այժմյան Շավարշավան, նախկին Կոթի գյուղից արևելք), որի մոտ էր գտնվում Սուրբ Սարգիս հայտնի ուխտատեղին: Հայտնի էր նաև Ոսկեպար վանքը (7-րդ դար): 11-րդ դարի վերջում Կյուրիկյանների մյուս հողերի հետ Կանգարքը զավթեցին սելջուկները: 1122 թվականին վրաց թագավոր Դավիթ Շինարարը Կանգարքը միացրեց Վրաստանին, բայց 1162 թվականին այն զավթեց Գանձակի Էլթկուզյան աթաբեկությունը:

12-րդ դարի վերջերին Զաքարյանները ազաատագրեցին Հայաստանի հյուսիսարևելյան մարզերը, իսկ Կանգարքը միացվեց նրանց տիրույթներին ( Վահրամյան իշխանության կազմում): 13-րդ դարում Կանգարքը նվաճել են մոնղոլները:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]