Խորխոռունիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խորխոռունիք, գավառ Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի կազմում, Վանա լճից արևմուտք[1]։

Հայ մատենագիրները հիշատակում են Խորխոռունիների նախարարական տոհմը, իսկ իբրև գավառ Խորխոռունիք չի հիշատակվում։ Ենթադրում են, որ VII դարի «Աշխարհացոյց»-ում գավառի անունը հետագա խմբագիրներն են ավելացրել՝ իմանալով, որ այն եղել է համանուն տոհմի կալվածքը։ Մոտավորապես համապատասխանում էր հետագայի Բիթլիսի վիլայեթի Բուլանըխի գավառակին։

Մակերևույթը հիմնականում հարթ է, հյուսիսարևմտյան մասում՝ լեռնոտ։ Տարածքն ընդգրկող Բուլանըխի գավառը XX դարի սկզբին ուներ ավելի քան 68 գյուղ, որոնցից 29-ը՝ հայաբնակ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Հայերի հետ ապրում էին քրդեր ու չերքեզներ։ Գավառի կենտրոնն էր Կոփ գյուղաքաղաքը, որը 1914 թ.-ին ուներ 500 ընտանիք (340-ը՝ հայ)։ Խորխոռունիքի հայաբնակ գյուղերն էին՝ Ապրի, Ալիպոճան, Բլուր, Գարազել, Գեաբոլան, Թեղուտ, Թրքաշեն, Լաթար, Խաչլու, Խարաբաշահար, Խոշգյալդի, Կոպակ, Կոպո, Կոփ, Միջիթլու, Միրիպար, Մոլլաքյանդ, Յակրակ, Յատկոն, Շեխեաղութ, Շեխվոտի, Շիրվանշեխ, Ոտնչոր, Պրտոպ, Քեքառլու, առավել բազմամարդ էին Յոնջալուն (250 ընտանիք), Լիզը (200), Համզաշեխը (150)։ Գավառի հայ բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թ.-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը կոտորվել է բռնագաղթի ծանապարհին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան։ «Միտք»
  • Երեմյան Ս., Հայաստանը ըստ «Աշխարհ ացոյց»-ի, Ե., 1963
  • Ա-Դ ո, Վանի, Բիթլիսի և Էրզրումի վիլայեթները, Ե., 1912

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png