Բողնոփոր
Jump to navigation
Jump to search
Բողնոփոր, գավառ Մեծ Հայքի Գուգարք նահանգի կազմում[1]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գավառը գտնվում է Գաջենագետի (այժմ` Մաշավերա) վտակ Բոլնիս գետի ձորահովտում: Կենտրոնը Բոլնիս (Բողնիս) ավանն էր (հետագայում` Բոլնիս-Խաչեն գյուղը):
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
363 թվականից հետո միացվել է Վրաց աշխարհին: Բողնոփորը, ըստ երևույթին, Գուգարաց բդեշխության կենտրոնական գավառն էր, որտեղ պիտի գտնվեր բդեշխների նստավայր Ցուրտավ կամ Գաջենք քաղաքը, որը տեղադրվում է Գաջենագետի (վրացերեն` Քցիա) միախառնման տեղում (այժմյան Բոլնիսի Արուխլո գյուղի մոտ):