Ցուրտավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ցուրտավ կամ Գաջենք, Գանձեն, քաղաք Մեծ Հայքի Գուգարք նահանգի Բողնոփոր գավառում, Գաջենագետի (այժմ՝ Մաշավերա) և Ցուրտագետի (այժմ՝ Խրամ) միախառնման տեղում (ներկայումս՝ Վրաստանի Բոլնիսի մունիցիպալիտետի Արուխլո գյուղի մոտ)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ավանդության հիմնադրել է Հայկ նահապետի եղբորորդի Քաջը։ Հայոց Արշակունիների թագավորության օրոք եղել է Գուգարաց բդեշխների աթոռանիստը։ Հավանաբար 363-ից հետո միացվել է Վրաստանին։ Քրիստոնեության հաստատումից հետո դարձել է եպիսկոպոսանիստ կենտրոն։ 6-7-րդ դարերում նշանավոր է եղել Ցուրտավի Սուրբ Շուշանիկ մատուռը (հետագայում Շուշանիկի տապանը փոխադրվել է Տփղիսի (Թբիլիսիի) Մետեխի եկեղեցի)։ Պատմիչ Ուխտանեսի վկայությամբ, Ցուրտավում ժամերգությունը կատարվել է միաժամանակ հայերեն և վրացերեն լեզուներով։

Ցուրտավը ավերվել է 7-րդ դարում՝ արաբական արշավանքի ժամանակ։ 8-9-րդ դարերում վերականգնվել է, բայց վերածվել է սովորական գյուղաքաղաքի՝ առաջնությունը զիջելով Սամշվիլդե բերդաքաղաքին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png