Շուշանիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շուշանիկ
Shushanik.jpg
Ծննդավայր Հայաստան
Մահացել է հոկտեմբերի 17, 475[1]
Քաղաքացիություն Վրաստան
Ամուսին Varsken of Gogarene[2][3]
Ծնողներ հայր՝ Վարդան Մամիկոնյան[4][5], մայր՝ Doustr[4][5]
Հարազատներ քույր՝ Vardanoysch Mamikonian
Saint Shushanik Վիքիպահեստում
SHUSHANIKI7.jpg

Սուրբ Շուշանիկ (ավազանի անունը՝ Վարդենի, մոտ 409 – մոտ 475 թթ., Վրաստան, թաղվել է Տփղիսի միջնաբերդում), Հայ և Վրաց եկեղեցիներում ճանաչված ընդհանրական տոնելի սուրբ։ Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանի դուստրը։ 451 թվականին հաջորդած տասնամյակում Գուգարաց Աշուշա բդեշխը Պարսից արքա Հազկերտից արտոնություն է ձեռք բերել՝ գերությունից ազատելու և բդեշխության կենտրոն Ցուրտավ տանելու իր կին Անուշվռամի հարազատներին և մերձավորներին, մանավանդ՝ զոհված և գերեվարված նախարարների մանկտի ժառանգներին, որոնց մեջ էր նաև Վարդենի-Շուշանիկը։

Մարտիրոսանալու հանգամանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական նկատառումներով Վազգենը մերժում է քրիստոնեական հավատը, ընդունում զրադաշտականություն և ամուսնանում պարսկուհու հետ։ Շուշանիկը հրաժարվում է կիսել ամուսնու հավատուրացությունը։ Բդեշխը, Շուշանիկի նկատմամբ գործադրելով ծեծն ու սաստը, աղերսանքն ու խարդավանքը, իսկ վերջում բանտարգելությունը, ամեն կերպ փորձում է մղել նրան քրիստոնեությունից հրաժարմանը, սակայն Վարդան Մամիկոնյանի դուստրը մնում է անդրդվելի։ Շուշանիկի կրած չարչարանքները շարունակվում են վեց տարի, յոթերորդի սկզբին՝ 475 թ-ին, նա մահանում է։

Հայ իրականության մեջ Շուշանիկն ընկալվել է ոչ թե որպես սոսկ վկայուհու տիպար, այլ՝ «հայ գաղափարական կնոջ միջնադարյան իդեալ»[6]։

Հայ եկեղեցին սուրբ Շուշանիկի տոնը նշում է Խաչվերացի 2-րդ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը՝ սուրբ Փեփրոնե և սուրբ Մարիանե կույսերի տոնի հետ։

Սուրբ Շուշանիկի վկայաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուշանիկի մասին տեղեկությունների հիմնական աղբյուրը նրա չարչարանքների «Վկայաբանությունն» է, որը մեզ է հասել հայերեն և վրացերեն լեզուներով և երկու խմբագրություններով (ընդարձակ ու համառոտ)։ Նախքան վրացիների կողմից Քաղկեդոնի դավանանքն ընդուելը (VIIդ. սկիզբ) այն միաժամանակ կարդացվում էր հայերեն և վրացերեն Սուրբ Շուշանիկի հիշատակի օրը։ Հայկական համառոտ խմբագրությունը սերում է հայերեն ընդարձակի՝ մեզ չհասած տարբերակից, վրացական համառոտը՝ թարգմանված է հայերենից։ «Վկայաբանության» ընդարձակ խմբագրություններն իրարից անկախ լրացվել են։

«Շուշանիկի վկայաբանությունը» պատկանում է հայ միջնադարյան գեղարվեստական արձակի լավագույն հուշարձանների թվին։ Վկայաբանության հայերեն տեքստը վաղ շրջանի վկայաբանությունների մեջ աչքի է ընկնում իր գրական-գեղարվեստական և գաղափարական արժեքով։ Երկը գրված է պարզ, մատչելի և պատկերավոր հայերենով և դրամատիկական ուժեղ շնչով[7]։

«Վկայաբանության» հայերեն ընդարձակ խմբագրությունը թարգմանվել է լատիներեն, անգլերեն և ռուսերեն։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քնարիկ Տեր–Դավթյան, Հայկական սրբախոսություն, Երևան, 2011։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: CC-BY-SA-icon-80x15.png