Բագրևանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բագրևանդ (այլ կիրառումներ)

Բագրևանդ, գրբ.՝ Բագրեւանդ, գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգում, տարածվում էր Արածանիի վերնագավառում՝ Հայկական Պարի, Ծաղկանց և Դիադինի լեռների միջև։ Հնում Բագրևանդը գրավել է ավելի մեծ տարածք՝ նրա մեջ մտել է նաև Ծաղկոտն գավառը։

Աշխարհագրական նկարագրութիւն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բագրևանդի տարածքի մեծ մասը կազմում էր իր բերրիությամբ հայտնի Ալաշկերտի դաշտը։

Պստմություն և անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ վարկածներից մեկի, Բագրևանդը եղել է Բագրատունիների տոհմական գավառը, և Բագրևանդ ու Բագրատունի անունները կապ ունեն իրար հետ։ Գավառի պատմական նշանավոր վայրերն են՝ Վաղարշակերտ բերդը, Բագավան քաղաքը, Ձիրավի դաշտը։ Մինչև Թ դարը Բագրևանդը պատկանել է Մամիկոնեաններին, իսկ Թ–ԺԱ դարերում՝ մտել է Բագրատունեաց Հայոց թագավորության կազմի մեջ։[1]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ.1, էջ 536:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Dictionary of toponymies of Armenia and adjacent regions, vol. 1, Yerevan, 1986, p. 536. In Armenian: Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ.1, էջ 536: Bagrevand ... in the 9th-11th centuries was under the rule of the Bagratouni Kingdom of Armenia. Բագրևանդը … 9-11-րդ դարերում մտնում էր Բագրատունիների թագավորության տիրապետության մեջ:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]