Հայկական Պար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայկական Պար լեռնաշղթա
Agri daglari
Kosedax.jpg
Տեսակ լեռնաշղթա
Երկիր Թուրքիա
Աշխարհագրական
տեղադրություն
Թուրքիա Թուրքիա
Բարձրություն (ԲԾՄ) 3,455
Երկարություն 400 կիլոմետր
Բարձրագույն գագաթ Սուկավետ
##Հայկական Պար (Թուրքիա)
RedMountain.svg
Կոորդինատներ: 39°51′30.999996099994″ հս․ լ. 42°2′12.999984099997″ ավ. ե. / 39.85861111002777335° հս․. լ. 42.03694444002777431° ավ. ե. / 39.85861111002777335; 42.03694444002777431

Հայկական Պար լեռնաշղթան գտնվում է Հայկական հրաբխային բարձրավանդակի կենտրոնում՝ Բյուրակն ու Մասիս լեռնազանգվածների միջև։ Ունի աղեղնաձև կառուցվածք, ուռուցիկ մասով՝ դեպի հյուսիս։ Երկարությունը մոտ 250 կմ է, լայնությունը՝ 30-35 կմ։ Առավելագույն բարձրությանը հասնում է Սուկավետ գագաթում՝ 3445 մ։ Ջրբաժան է Սև, Կասպից ծովերի ու Պարսից ծոցի ավազանների միջև։

Երկրաբանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմված է վերին կավճի ու պալեոգենի նստվածքային ծալքավորված ապարներից ու գերհիմնային ներժայթուքներից՝ ծածկված անդեզիտային ու բազալտային լավաներով։ Նեոգեն-անթրոպոգենի լեռնակազմական շարժընթացների հետևանքով ճեղքատվել ու ենթարկվել է տեկտոնական բարձրացումների։

Ռելիեֆը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանջերը ժայռոտ ու զառիթափ են՝ կտրտված բազմաթիվ կիրճերով։ Արևմուտքից արևելք լեռնաշղթան ցածրանում է։ Մասիսից բաժանվում է Խարաբաբազարի լեռնանցքով։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական Պարի Արևմտյան մասում Սարիկամ բարձրադիր լեռնավահանն է, կենտրոնում ծալքաբեկորավոր լեռնազանգված, որի վրա է Սուկավետ լեռը։ Արևելյան մասը միջին մասնատվածության հրաբխային կոներով լեռնային շրջան է, որի հարավային ճյուղավորությունների մեջ է Գայլատու լիճը։ Լանջերից սկիզբ են առնում Արաքսի և Արածանիի մի շարք վտակներ։ Կան հրաբխային շինանյութերի, քարաղի խոշոր պաշարներ։

Լանդշաֆտը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանդշաֆտը լեռնատափաստանային է, բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային։ Տեղ-տեղ կան կաղնու և գիհու նոսր անտառներ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի բնաշխարհ, Հայկ. հանրագիտ. հրատ., 2006
  • Հ.Կ. Գաբրիելյան, Հայկական լեռնաշխարհ, Եր. 2000