Ձիրավի դաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ձիրավի դաշտ, միջլեռնային գոգավորություն Ալաշկերտից արևելք։ Տարածվում է Նպատ լեռան հյուսիսային և արևելյան կողմերը, Խփագի լեռնանցքից մինչև հայկական Զիրո գյուղը։ Գրավում է Արածանիի վերին հոսանքները։

Ձիրավի դաշտը ջրառատ ու ծաղկավետ երկիր է, հարուստ է հանքային ջրերով։ Այստեղ 4-րդ դարում տեղի է ունեցել Ձիրավի ճակատամարտը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավետիսյան Կ.Մ., Ավետիսյան Ա.Ա., Հայրենագիտական էտյուդներ։ «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979