Առբերանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Առբերանի, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի կազմում[1]։

Տարածվում էր Վանա լճի հյուսիս–արևելյան կողմում։ Առբերանիի մեջ էին մտնում նաև Լիմ և Կտուց կղզիները։ Արևմուտքից սահմանակցում էր Աղիովիտ գավառին։ Առբերանիի մակերևույթը դաշտային է, հողը՝ բերրի։ Գավառով հոսում է Բերկրի գետը։ Ըստ Մովսես Խորենացու, Առբերանին Աղիովիտ ու Հաշտյանք գավառների հետ հատկացվել է Արշակունիների տոհմի ժառանգներին (սեպուհներին), և արդեն Տիրան թագավորի (339–345 թթ.) օրոք այդտեղ բազմացած սերունդների միջև, համայնական սկզբունքներով («հավասար» և «ըստ մարդաթվի»), կատարվել է հողաբաժանում։ Առբերանին Աղիովիտ և Գառնի գավառների հետ, իբրև Արշակունի սեպուհների կալվածք, կոչվում էր «Սեպուհական» կամ «Վասպուրական», «Երկիրն սեպհական գնդին»։ 387 թ.-ից հետո Առբերանին կոչվել է Քաջբերունի գավառ և տեղի Արշակունի սեպուհները կազմել են «ոստանիկների» առանձին Քաջբերունի նախարարական տոհմ:

Վասպուրականի Գագիկ Ա Արծրունի թագավորը (908–943 թթ.) Առբերանին ընծայեց Աղթամարի կաթողիկոսական աթոռին։ Առբերանիում կային մի քանի նշանավոր վայրեր՝ Բերկրի բերդաքաղաքը, Ամյուկ ամրոցը, Առեստավանն իր ձկնորսարաններով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան։ «Միտք»:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 537 CC-BY-SA-icon-80x15.png