Բաքրան
Բաքրան, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի կազմում[1]։ Տարածվում էր Արաքսից հվ․՝ Գողթն և Գաբիթյան գավառների միջև։ Հայոց թագավոր Տրդատ Ա (62–80) ի հիշատակ իր եղբոր՝ Մարաստանի Բակուր թագավորի, Բաքրանում կառուցել է տվել Բակուրակերտ ավանը, որը Պևտինգերյան քարտեզում նշված է «Փիլադելփիա» անունով։ Այստեղ կառուցված հեթանոսական տաճարին է նվիրաբերել գավառը։ II–III դդ․ Բաքրանը կոչվել է նաև իր տարածքում գտնվող Մարանդ քաղաքի անունով։ VII դ․ «Աշխարհացույց»-ում հիշատակվում է Բաքան (Բաքրանի աղավաղված ձևը) և Մարանդ անուններով։
Գավառի կենտրոնը եղել է Մարանդ քաղաքը։ Գավառի կազմում եղել է նաև Բակուրակերտ հեթանոսական կենտրոնը։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան։ «Միտք»։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մեծ Հայքի վարչական բաժանումը Archived 2013-12-27 at the Wayback Machine.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Մեծ Հայքի վարչական բաժանումը»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-27-ին։ Վերցված է 2014-12-20
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 347)։ ![]() |