Կովսական (գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
1rightarrow blue.svgԱյս հոդվածը Կովսական գավառի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Կովսական (այլ կիրառումներ)։

Կովսական, գավառ Մեծ Հայքի Սյունիք նահանգում։ Կոչվել է նաև Կուսական, Կոսական և Գրհամ՝ համանուն գլխավոր բերդի անունով։

Կովսականը հիմնականում տարածված էր այժմյան Ծավ գետի ավազանում և Ողջի գետի աջակողմյան մի շարք վտակների (Բեխ, Վաչագան, Գեղանուշ և այլ վտակներ) շրջաններում։

Կովսականում մինչև 13-րդ դարը եղած պատմա-աշխարհագրական վայրերից նշանավորը Գրհամ բերդն է, որը գոյություն է ունեցել 10-13-րդ դարերում[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թ.Խ.Հակոբյան (1968)։ Հայաստանի պատմական աշխարհագրություն։ Երևան: «Միտք»։ էջ 201 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 637 CC BY-SA icon 80x15.png