Ծավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծավ (այլ կիրառումներ)
Գյուղ
Ծավ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
ԳյուղապետՍեյրան Զաքարյան
Առաջին հիշատակումXVIII դար
Այլ անվանումներԲռուն
Մակերես59,44 կմ²
ԲԾՄ1080 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն499 մարդ (2012)
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունԾավեցի
Ժամային գոտիUTC+4
##Ծավ (Հայաստան)
Red pog.png

Ծավ (նախկին անվանում՝ Բռուն), սահմանամերձ գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում, մարզկենտրոնից 36 կմ հարավ, Մեղրու լեռների ճյուղերից մեկի լանջին, Ծավ գետի ափին։

Գյուղը գտնվում է Մեղրու լեռնաշղթայի լանջին՝ Ծավ գետի ափին։ Կլիման մեղմ է։ Պատմական աղբյուրներում գյուղը հիշատակվում է XVIII դարի կեսից, նշված է Ղուկաս Սեբաստացու «Ընտիր պատմություն Դավիթ Բեկի» աշխատության մեջ։ Հիշատակվում է նաև Թազաշեն անվամբ։ Ծավում կա եկեղեցի, իսկ շրջակայքում՝ եկեղեցի, գերեզմանոց, գյուղատեղիներ (Մթնաձոր, Սանալու, Նավս, Կեմանց, Դալլաքլու, Չինարլու, Թնջումնաց), Կըզկալա և Ղազաղռան կոչված բերդերի ավերակները։ Ծավից 6-7 կմ հարավ-արևելք գտնվում է Ակսել Բակունցի նկարագրած Մթնաձոր անտառը, իսկ 2 կմ հեռավորության վրա՝ Սոսու պուրակ արգելավայրը։

Ծավի համայնքի մեջ է մտնում Շիշկերտ գյուղը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2001 թվականին կատարած մարդահամարի տվյալների՝ գյուղի բնակչությունը կազմել է 499 մարդ, իսկ արդեն 2010-ի դրությամբ այն կազմում է 351։

Ծավի ազգաբնակչության փոփոխությունը.[1]

Տարի 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 97 398 305 297 236 203 157 116

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների և ծխախոտի մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծավ գյուղի Սբ. Գևորգ եկեղեցի

Ծավում կան գերեզմանոցի և եկեղեցու հետքեր, «Մթնաձոր», «Ծանա», «Նավս», «Կեմանց», «Սոսուտ», «Հրաշեն» և «Թնջումնանց» գյուղատեղիները։

Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]