Գտնվում է Մեղրի գետի ձախ ափին։ Գյուղից քիչ հեռու կա 17-րդ դարի կառույց համարվող կամուրջ։ Մինչև 1988 թ. Վարդանիձորը և Թխկուտը բնակեցված էին ադրբեջանցիներով։ Նրանց արտագաղթից հետո այստեղ վերաբնակվել են Ադրբեջանից բռնագաղթված հայերը։
Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են՝ անասնապահությունը, դաշտավարությունը։ Գյուղատնտեսությամբ զբաղվում է 103 գյուղացիական տնտեսություն։
Անասնագլխաքանակը 2012 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է խոշոր եղջերավոր անասուններ՝ 112 գլուխ, մանր եղջերավոր անասուններ՝ 344 գլուխ, խոզեր՝ 30 գլուխ, մեղվաընտանիքներ՝ 234։