Արավուս
Գյուղ | ||
---|---|---|
Արավուս | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Սյունիքի | |
Գյուղապետ | Արգամ Հովսեփյան | |
Մակերես | 4,43 կմ² | |
ԲԾՄ | 1350 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | ▲209 մարդ (2008) | |
Ազգային կազմ | Հայեր, | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Արավուս, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում, Գորիսի տարածաշրջանի Տեղ գյուղի մոտ, Գորիս-Ստեփանակերտ մայրուղու ձախ կողմում, լեռնալանջի վրա։ Բարձրությունը ծովի մակարդակից մոտ 1350-1390 մ է, հեռավորությունը մարզկենտրոնից 89 կմ հյուսիս-արևելք է, hեռավորությունը Գորիս քաղաքից՝ 22 կմ։
Գյուղում 1933 թվականին կազմավորվել է կոլտնտեսություն, որը լուծարվել է 1991 թվականին, նախկինում ընդգրկված էր Տեղի գյուղխորհրդի կազմում, տարանջատվել է 1991 թվականին։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արավուսցիների նախնիները XVIII դարում այստեղ են եկել Արցախի Արավուս (Քարագլուխ) գյուղից։
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2001 թվականին կատարած մարդահամարի տվյալների՝ գյուղի բնակչությունը կազմում է 168 մարդ։
Արավուսի ազգաբնակչության փոփոխությունը[1].
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է անասնաբուծությամբ և դաշտավարությամբ։
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 47 գյուղացիական տնտեսություն։ Անասնագլխաքանակը 2012 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ՝ 373 գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ՝ 496 գլուխ,
- խոզեր՝ 3 գլուխ
Համայնքում 2010 թվականին կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 180 հա աշնանացան։
Հողային և այլ բնական ռեսուրսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հողեր (ընդամենը)՝ 443 հա, այդ թվում՝
- Գյուղատնտեսական նշանակության հողեր՝ 410 հա, որից՝
- վարելահող՝ 229 հա, խոտհարք՝ 22 հա, արոտ՝ 50 հա, այլ հողատեսք՝ 109 հա
- բնակավայրերի հողեր՝ 28 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր՝ 1 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր՝1 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր՝ 1 հա,
- ջրային հողեր՝ 3 հա։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արավուսում կան XVIII դարի Սբ. Սարգիս եկեղեցի և Սբ. Հռիփսիմե մատուռ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 26»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2014 Հունիսի 17
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 2,9 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում Archived 2012-04-16 at the Wayback Machine.
|