Քարագլուխ (Հադրութի շրջան)
Գյուղ= | ||
---|---|---|
Քարագլուխ | ||
Երկիր | ![]() | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Քարագլուխ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։
Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակիչների մեծ մասը բնիկ են, նրանց միայն փոքր մասի նախնիները գաղթել են Ղարադաղից։ 1890-ական թվականների սկզբներին այստեղ կար 25 տուն, 203 բնակիչ, իսկ 1897 թվականին 40 տուն, 96 բնակիչ։ Արցախյան պատերազմի ժամանակ` 1991 թվականին գյուղը ավերվել է ադրբեջանցիների կողմից։ Քարագլուխը վերականգնվող գյուղ է և ունի շատ քիչ բնակչություն: Շնորհիվ գյուղի բարերար Մաքսիմ Աթայանցի` Քարագլուխն ունի 2 եկեղեցի, որոնցից մեկը` Սուրբ Աստվածածինը, համարվում է 18-րդ դարի կառույց[1]։ 2012-ին սկիզբ է առել գյուղի վերևում նոր եկեղեցու կառուցումը, որը երկու տարի անց ավարտին է հասցվել[2]։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։
Աշխարհագրական տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գտնվում է Հադրութից 9 կմ հեռավորությամբ դեպի հարավ-արևմուտք։ Տեղադրված է Դիզափայտի արևելյան լանջին։ Դիրքը լեռնային է, կլիմայական պայմանները նպաստավոր են, օդը` մաքուր, ջուրը` զուլալ[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Հադրութի շրջանի Քարագլուխ գյուղ
- ↑ ՔԱՐԱԳԼՈՒԽ՝ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԳՅՈՒՂ
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020
- ↑ Ս. Մելքումյան, Լեռնային Ղարաբաղ, Երևան, 1990 թ.
|