Բնունիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Բնունիս
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
ԳյուղապետՎլադիմիր Հովհաննիսյան
Առաջին հիշատակում906
Մակերես17,16 կմ²
ԲԾՄ1820 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն176[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունբնունիսցի
Ժամային գոտիUTC+4
##Բնունիս (Հայաստան)
Red pog.png

Բնունիս (նախկինում՝ Բնունիք), գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում, Սիսիան քաղաքից 8 կմ հարավ։ Գտնվում է Որոտանի աջակողմյան վտակ Սիսիան գետի օժանդակ Այրիգետի ձախ կողմում, բարձրությունը ծովի մակերևույթից` 1760-186 մ։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից ճանապարհով կազմում է մոտ 114 կմ։

Ներկայիշ գյուղը հիմնադրվել է 1866 թ.: Պունունիս անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[2]։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Սիսիանի շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնունիսը մտել է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Ծղուկ գավառի կազմի մեջ՝ որպես Բնունիք։ Բնունիքի մասին առաջին հիշատակումները վերագրվում են 906 թվականին, երբ սյունաց իշխան Սմբատը Տաթևի վանքի կառուցման ավարտի կապակցությամբ, այլ գյուղերի հետ այս գյուղը ևս նվիրում է վանքին։ Գյուղը վերաշինվել է 1866 թվականի Ախլաթյան և Նախիջևանի Լաքաթաղ գյուղերից տեղափոխված բնակիչների ձեռքով։ Նախկինում ունեցել է Բնունի անվանումը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Բնունիսի մշտական բնակչությունը կազմել է 176, առկա բնակչությունը` 147 մարդ[1]։ 1866 թ. գյուղի վերահիմնադրումից ի վեր բնակիչները եղել են հայեր[3]։ Բնունիսի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3][4].

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 199 334 556 419 288 160 138 174[5] 163[6] 176[1]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, ծխախոտագործությամբ, հացահատիկի մշակությամբ և մեղվաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը բավականին հարուստ է պատմական հուշարձաններով. հյուսիսարևմտյան ծայրի գերեզմանատանը պահպանվել է Օրբելյան իշխանի մահարձանը՝ կանգնեցված 1321 թվականին, պահպանվել է հուշարձան նվիրված Մանկիկ Իշխանին։ Շրջակայքում կան նաև մի քանի գյուղատեղիներ և գերեզմանոցներ։

Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ա. Մանուկյան - ԽՍՀՄ հերոս
  • Ա. Մ. Պողոսյան - պատմական գիտությունների դոկտոր

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 370
  3. 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 713
  5. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 599 — 916 էջ։
  6. 2001 թ ՀՀ մարդահամարի արդյունքները