Փխրուտ
| Գյուղ | ||
|---|---|---|
| Փխրուտ | ||
| 39°7′33.57″N 46°13′48.86″E / 39.1259917°N 46.2302389°E | ||
| Երկիր | ||
| Շրջան | Ղափան | |
| Այլ անվանումներ | Բեխերոտ, Բեխորուտ, Բուխրուտ, Բուխուրութ, Բուհրուտ, Պըխրուտ, Պուխրուտ, Պուրխուտ, Փիրխուտ, Փխրութ, Փոխրուտ, Փուխրոտ, Փուպրուտ, Փուխուրուտ, Փուրխուտ | |
| Բնակչություն | 173 մարդ (1959) | |
| Ազգային կազմ | հայեր | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||
Փխրուտ, գյուղ Հայկական ԽՍՀի Ղափանի շրջանում, Քաջարան քաղաքից 7-8 կմ հարավ-արևմուտք, Ողջի գետի վերին հոսանքի աջ կողմում, Մեղրու լեռնաշղթայի կանաչապատ լեռնալանջին։
Ունի ցուրտ կլիմա և ամառանոցային և առողջարար օդ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնում կոչվել է Բեխորոտ կամ Բուխրուտ և ընդգրված է եղել Սյունիքի Ձորք կամ Կապան գավառում։ Հետագայում Պուրխուտ անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։
Գյուղն ապաբնակեցվել է 1970-ական թվականներին։ 1976 թվականի այլևս որպես բնակավայր չի հիշատակվել։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակիչները հայեր էին։
Փխրուտի ազգաբնակչության փոփոխությունը.
| Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 |
|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 19 | 134 | 216 | 230 | 173 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու մեղվաբուծությունն էր։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ունի XVII դարի թաղակապ, բազալտե քարից շինված կանգուն եկեղեցի, որի գավթում կան խաչարձան գերեզմաններ։ Գյուղից 2-3 կմ արևելք գտնվում է Շինատեղ կոչվող գյուղատեղին։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ուներ ութամյա դպրոց, ակումբ-գրադարան։
Գրչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղել է գրչության կենտրոն[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 268
