Աղիտու (նախկին անվանումը՝ Աղուդի), գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում, Սիսիան քաղաքից մոտ 3 կմ արևելք, Որոտան գետի բարձրադիր ձախ ափին, ծովի մակերևույթից 1620-1700 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից ճանապարհով կազմում է մոտ 99 կմ։ Բնակչությունը` 436 մարդ (2011)[2], հայեր։
Նախկինում Աղուդի անվանումով գյուղն ընդգրկված է եղել Ելիզավետպոլի նահանգիԶանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Սիսիանի շրջանի։ Աղիտու է վերանվանվել 1991 թվականին։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Աղիտուի մշտական բնակչությունը կազմել է 436, առկա բնակչությունը` 356 մարդ[2]։ Մինչև 1988-1989 թթ. ազգամիջյան բախումները գյուղը բնակեցված է եղել հիմնականում ադրբեջանցիներով[3][4], այնուհետ` հայերով։ Աղիտուի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3][4].
Մոտակա քարանձավներում գտնվել են ուշ քարե դարի դամբարաններ[6][7]։
Գյուղում կա VI-VII դարերի կոթող-մահարձան, գյուղից հարավ գտնվում են «Բերդատեղ» ավերակ բերդը, «Ձորագյուղ» և «Գյուղատեղ» ավերակ գյուղատեղիները։ Շրջակայքում կան հանքային աղբյուրներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 266)։