Հոչանց
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Հոչանց | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Քաշաթաղ | |
Մակերես | 1455,2 կմ² | |
Բնակչություն | 56 մարդ (2015) | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական Եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Հոչանց, գյուղական համայնք Արցախի Քաշաթաղի շրջանում։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղաբաշխված է հանրապետության արևմտյան հատվածում։ Բերձոր շրջկետնտրոնից գտնվում է 36 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 67 կմ հեռավորության վրա։ Համայնքը լեռնային է, ունի 1455,2 հա տարածք, որից 356,2 հա գյուղատնտեսական նշանակություն, 1035,8 հա անտառային հողեր։ Հոչանց համայնքի սահմանային գոտով հոսում է Հոչանց գետը։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոչանց համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 56 մարդ, կա 17 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ:
Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ Սբ. Ստեփանոս եկեղեցի (17-րդ դար), խաչքար (16-17-րդ դարեր), տապանաքար (17-րդ դար), գերազմանոց (14-րդ դար), 8 խաչքարեր (14-րդ դար), եկեղեցի «Հոչանցի անապատ» (1621 թ.), արձանագիր քար (17-րդ դար), քարանձավ։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.