Քաշունի
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քաշունի (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Քաշունի | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Սյունիքի | |
Համայնք | Տաթև (համայնք) | |
Գյուղապետ | Գառնիկ Հակոբյան | |
Այլ անվանումներ | Մալդաշ | |
Մակերես | 7.15 կմ² | |
ԲԾՄ | 1850 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 11[1] մարդ (2011) | |
Խտություն | 3.8 մարդ/կմ² | |
Ազգային կազմ | Հայեր, | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | Քաշունեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Քաշունի, գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, Գորիսից 19 կմ հարավ-արևմուտք, Որոտան գետի աջ կողմում, բարձրությունը ծովի մակարդակից` 1850 մ։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից կազմում է մոտ 42 կմ։
Քաշունի է վերանվանվել 1992 թ.-ի հունիսի 12-ին։, մինչ այդ կրել է Մալդաշ անունը։ Այդ անվան տակ էլ այն ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Գորիսի շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ, 2015 թվականից մասն է խոշորացված Տաթև համայնքի։
Բնակիչների նախնիների մեծ մասը 1920-ական թթ. այստեղ են փոխադրվել Տանձատափ գյուղից, մինչ այդ գյուղը հանդիսացել է Տանձատափի ամառանոցը[2]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մարդահամարի արդյունքների` Քաշունիի մշտական և առկա բնակչությունը կազմել է 11 մարդ[1]։ Գյուղը բնակեցված է եղել և շարունակում է բնակեցված լինել հայերով[3], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2].
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 12 | 104 | 206 | 166 | 78 | 38 | 27 | 27 | 31 | 11[1] |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ և այգեգործությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղից արևմուտք կան գերեզմաններ և եկեղեցու ավերակների մնացորդներ։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում Archived 2014-01-29 at the Wayback Machine.