Գոմարան (Սյունիքի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գոմարան (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Գոմարան | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Սյունիքի | |
ԲԾՄ | 1000 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 71[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | գոմարանցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Գոմարան, գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, Կապանից մոտ 2 կմ հարավ, հարևան Գեղանուշ գյուղից մոտ 1 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակերևույթից մոտ 1000 մ բարձրության վրա։
Նույն անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Կապանի շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ` Գեղանուշ գյուղի հետ կազմելով Գեղանուշ համայնքը։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ՀՀ 2011 թվականի մարդահամարի արդյունքների` Գոմարանի մշտական բնակչությունը կազմել է 71, առկա բնակչությունը` 66 մարդ[1]։ Բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2].
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 158 | 52 | 91 | 97 | 183 | 163 | 108[3] | 76[4] | 71[1] |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և այգեգործությամբ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հ. 1, էջ 937
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 640
- ↑ 2001 թ ՀՀ մարդահամարի արդյունքները