Գյուղի անվան առաջացման վերաբերյալ առկա է ժողովրդական բանահյուսության։ Ըստ որի բնակավայրի ներկայիս տարածքը նախկինում եղել է արոտավայր, որտեղ աճել է «Ալխաթ» տեսակի մեծ տանձի ծառ, ինչից էլ իբր ծագել է Ախլաթյան անունը։
Գտնում է Այրի գետի աջ ափին՝ հարթավայրային տեղանքում, ծովի մակերևույթից 1750 մետր բարձրության վրա։ Ունի 33.91 քառակուսի կիլոմետր մակերես։ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է 118 կմ, Սիսիան քաղաքից՝ 14 կմ։
Ախլաթյան նախկին գյուղը, որը գտնվում է այժմյանից 300-400 մետր դեպի հարավ, 1931 թվականի ապրիլի 28-ի երկրաշարժից հիմնահատակ ավերվել է, և ավելի քան 100 մարդ է զոհվել։ Բնակիչները տեղափոխվել ու նոր գյուղ են հիմնել։
Սուրբ Սարգիս եկեղեցու ավերակները մնում են հին գյուղատեղիում, որը գտնվում է նորից 300-400 մ հարավ։ Շրջակայքում կան բնակավայրերի ավերակների հետքեր, հայտնաբերվել են կավե և բրոնզե իրերով հարուստ դարաններ։ Գյուղում կան շատ ստորգետնյա հանքային աղբյուրներ, որոնցից մեկը գտնվում է գյուղի կենտրոնում։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Ախլաթյան գյուղի մշտական բնակչությունը կազմել է 535, առկա բնակչությունը՝ 438 մարդ[3]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[4]։ Ստորև ներկայացված է գյուղի բնակչության վերաբերյալ թվային տվյալներ ըստ տարիների[4][5].
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 200)։