Պաշարաջուր
Արտաքին տեսք
| գյուղատեղի, ավերակներ և մշակութային արժեք | |
|---|---|
| Պաշարաջուր | |
Ս. Հռիփսիմե եկեղեցին | |
| Երկիր | |
| Շրջան | Գորիս |
| Համայնք | Բարձրավան |
| Այլ անվանումներ | Բաշարաջուր, Բաշիրաջուր, Պաշարաչուր |
| Բնակչություն | 23 մարդ (1959) |
| Ժամային գոտի | UTC+4 |
Պաշարաջուր, ավերակ գյուղ Հայկական ԽՍՀի Գորիսի շրջանում, Գորիս քաղաքից 11 կմ հարավ, Բարձրավան գյուղից 2 կմ հյուսիս-արևելք, անտառներով շրջապատված լեռնաբացատում։ Ունի շրջապատի նկատմամբ իշխող դիրք։
Նույն անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնում մտել է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Մաղանջուղ գավառի մեջ։ Հետագայում այստեղ ամռան ամիսներին ժամանակավորապես բնակվել են ադրբեջանցիներ, որոնք 1949 տեղափոխվեցին Ադրբեջան։ Միայն չնչին մասը մնաց Պածարաջրում, որն հետագայում աստիճանաբար լքվեց։ Ներկայումս հանդիսանում է Բարձրավան գյուղի ձմեռանոցը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաշարաջուրի ազգաբնակչության փոփոխությունը.
| Տարի | 1926 | 1959 |
|---|---|---|
| Բնակիչ | 9 | 23 |
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանգուն է գյուղի քառանկյունի Ս. Հռիփսիմե եկեղեցին, որը XVII-XVIII դարի կառույց է[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 302