Լեռնաձոր
Գյուղ | |||
---|---|---|---|
Լեռնաձոր | |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Սյունիքի | ||
Շրջան | Կապանի շրջան | ||
Այլ անվանումներ | Քրդիկանց | ||
Մակերես | 102.87 կմ² | ||
ԲԾՄ | 1850 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | ▲866 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր, | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Տեղաբնականուն | լեռնաձորցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Լեռնաձոր (նախկինում նաև` Քրդիկանց, Քյուրդիքենդ), գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում, Կապանից մոտ 18 կմ հարավ-արևմուտք, Ողջիի հովտում` գետի ձախ ափին, ծովի մակարդակից 1600-1700 մ բարձրության վրա։
Քյուրդիքենդ անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[2]։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Կապանի շրջանի։ Վերանվանվել է Լեռնաձոր խորհրդային իշխանության առաջին տարիներին[3]։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ՀՀ 2011 թվականի մարդահամարի արդյունքների` Լեռնաձորի մշտական բնակչությունը կազմել է 866, առկա բնակչությունը` 650 մարդ[4]։ Բնակիչները հայեր են, որոնց մի մասի նախնիները գաղթել են Ղարադաղի գյուղերից։ Լեռնաձորի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է կաթնաանասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այստեղ են գտնվում «Շլորուտ», «Սարատուն», «Դալարձոր», «Աթկըզ», «Փխրուտ», «Կաթնառատ», «Ընչաձոր», «Քոլի Գեղցի» գյուղատեղիները, «Բաղաբերդ» և «Զևու» բերդերի ավերակները, XVII-XVIII դարերի Սբ. Գևորգ եկեղեցին։ Գյուղի դիմաց՝ Ողջիի աջ ափին է գտնվում V-VI դարերի Սբ. Կաթողիկե եկեղեցին[8]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 419
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 576
- ↑ 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.) — Երևան: 1932. — 185 p.
- ↑ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի պետական համալսարան, 1986. — հատոր 5. — էջ 689.
- ↑ «ՀՀ բնակավայրերի բառարան»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 13
|