Սպանդարյան (Սյունիքի մարզ)
Գյուղ | ||
---|---|---|
Սպանդարյան | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Սյունիքի | |
Գյուղապետ | Սպարտակ Սիմոնյան | |
Մակերես | 23,76 կմ² | |
ԲԾՄ | 2150 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 486 մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | սպանդարյանցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Սպանդարյան (նախկին անվանումներ՝ Մելիքլար, ավելի վաղ՝ Բերդիկ, Վերդի, Բերդի, Ղալաջուղ, Վերդիղալա, Քալաճիկ, Վերդի), գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում, Սիսիան քաղաքից մոտ 14 կմ հյուսիս-արևմուտք, Երևան-Սիսիան ավտոմայրուղու աջ կողմում։
Նախկինում Մելիքլար անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[1]։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Սիսիանի շրջանի։ Վերանվանվել է Սպանդարյան 1939 թ. մայիսի 4-ին։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Սպանդարյանի մշտական և առկա բնակչությունը կազմել է 371 մարդ[2]։ Մինչև 1918-1920 թթ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[3], այնուհետ` հայերով։ Սպանդարյանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը գտնվում է մարզկենտրոնից 115 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակերևույթից 2150 մ բարձրության վրա։ Գյուղից դեպի հյուսիս-արևմուտք գտնվում են Որոտանի վրա կառուցված Սպանդարյանի ջրամբարը և Սպանդարյանի հիդրոէլեկտրակայանը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տաթևի վանքի հին հարկացուցակում գյուղը կոչվել է Բորտի։ Բորտիի մոտակայքում կառուցված է եղել համանուն բերդ, որն համարվել է Ծղուկքի երեք ամուր բերդերից մեկը՝ Որոտնաբերդից և Սյունի բերդից հետո։
1905-1906 թվականներին հայ-թուրքական ընդհարումների ժամանակ փոքրաթիվ թուրք բնակչությամբ գյուղը նույնպես մասնակցել է Ղարաջուղի վրա կատարված ասպատակումներին։ 1918-1920 թվականներին գյուղում կրկին վերաբնակված թուրքերը հեռանում են։ Գյուղում բնակություն են հաստատում հիմնականում Անգեղակոթից և մյուս գյուղերից եկած ընտանիքները։
Գյուղում կա 5-6-րդ դարերի եկեղեցի։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ, դաշտավարությամբ և ծխախոտագործությամբ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 763
- ↑ 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 4,9 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — էջ 183. — 184 p.
- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
|