Ագարակ (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ագարակ (այլ կիրառումներ)
Քաղաք
Ագարակ
Agarak town Armenia.jpg
Կոորդինատներ: 38°52′0″ հս․ լ. 46°12′0″ ավ. ե. / 38.86667° հս․. լ. 46.20000° ավ. ե. / 38.86667; 46.20000
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Սյունիք
Քաղաքապետ Մխիթար Զաքարյան
Հիմնադրված է 1949 թ.
Մակերես 6±1 կմ²
ԲԾՄ 650±0 մետր
Պաշտոնական լեզու հայերեն
Բնակչություն 4300 մարդ (2015)
Ազգային կազմ հայեր
Տեղաբնականուն ագարակցի
Ժամային գոտի UTC+04:00
Հեռախոսային կոդ 286
Փոստային ինդեքսներ 3403
##Ագարակ (քաղաք) (Հայաստան)
Red pog.png

Ագարակ, փոքր արդյունաբերական քաղաք Հայաստանի Սյունիքի մարզի հարավ-արևմտյան մասում, ծովի մակերևույթից 650 մ բարձրության վրա։ Իրանի հետ սահմանից 2-3 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք է՝ Արաքս գետի ձախ ափին մարզկենտրոնից 80 կմ հարավ-արևմուտք։

Մշտական բնակչությունը 2015 թվականի դրությամբ կազմել է 4300 մարդ, որի գերակշռող մեծամասնությունը աշխատում է «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում և նրան սպասարկող մանր հիմնարկ-ձեռնարկություններում։ Քաղաքը հիմնադրվել է 1949 թ., որպես բանվորական ավան։ Ագարակի հիմնադրումը կապված է այս տարածքում օգտակար հանածոների հայտնաբերման և մշակման հետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հիմնադրվել է 1949 թ.՝ պղնձամոլիբդենային հանքավայրի պաշարների շահագործումն իրականացնելու ակնկալիքով։ Նույն թվականի գարնանը Արաքս գետի ձախ ափին կառուցվեց առաջին փայտյա տնակը և այդ ժամանակվանից սկսվեց կոմբինատին կից ավանի կառուցումը, որը ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության 1954 թ. մայիսի 18-ի հրամանագրով դասվեց ՀԽՍՀ քաղաքատիպ ավանների շարքը։

Քաղաքի կարգավիճակ է ստացել 1990-ական թվականներին։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագարակը Իրանի տարածքից

Ագարակը Սյունիքի մարզի և Հայաստանի ամենահարավային քաղաքն է, որը երեք կողմից շրջապատված է բարձրաբերձ լեռներով, իսկ մի կողմում սահմանային Արաքս գետն է[1]։ Բնական այս դիրքին լրացնելու են գալիս քաղաքական-աշխարհագրական, տնտեսա-աշխարհագրական և տրանսպորտային դիրքերը։

Ագարակ քաղաքը միաժամանակ սահմանակից է երկու պետական միավորների՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը։

Ագարակով են անցնում Հայաստան Իրան միջպետական ճանապարհը և էլէկտրահաղորդման բարձրավոլտ գծերը, Երևան-Նախիջևան-Բաքու ներկայումս չգործող երկաթգիծը և ավտոճանապարհը։

Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ագարակի արվեստի մանկական դպրոց
  • Ագարակի մշակույթի պալատ

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի 1972 1979 2001 2009 2011 2015
Բնակիչ 3800 4073 4801 4872 4908 4300[2]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]