Բերդ (քաղաք)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բերդ (այլ կիրառումներ)
Քաղաք | ||
---|---|---|
Բերդ | ||
Բերդի համայնապատկեր | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Տավուշ | |
Համայնք | Բերդ | |
Ղեկավար | Հարություն Մանուչարյան | |
Հիմնադրված է | 898 թ. | |
Այլ անվանումներ | Ոլորուտ, Բերդագյուղ, Բերդ ավան, Բերդ քաղաք, Բերդ համայնք | |
Մակերես | 3,5 կմ² | |
ԲԾՄ | 930 մ | |
Բնակչություն | 7 800[1] մարդ (2015) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 (267) | |
Փոստային ինդեքս | 4201 | |
Ավտոմոբիլային կոդ | 5 | |
| ||
Բերդ ( արտասանություն), քաղաք Հայաստանի Տավուշի մարզում, մարզկենտրոնից 54 կմ արևելք, Տավուշ գետի հովտում։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բերդը իր անունը ստացել է տեղական ամրոցից (Ցլիկ Ամրամի բերդից)։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գտնվում է Տավուշ գետի ձախ ափին, հեռավորությունը Երևանից 202 կմ է[2]։ Շրջապատված է ոչ բարձր սարերով։ Բերդի շրջանում գտնվում են Նավուր, Չինչին, Իծաքար, Տավուշ և Վերին Կարմիրաղբյուր, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Մովսեսգյուղ, Այգեձոր, Նորաշեն, Չորաթան, Չինարի, Արծվաբերդ, Ծաղկավան, Վարագավան, Պառավաքար Տավուշ գյուղերը։
Քաղաքի մոտ գտնվում են X դարի հայկական Տավուշ ամրոցի ավերակները, Նոր Վարագավանք և Խորանաշատ (XII դար) վանքերը, կիկլոպյան ամրոց (մ. թ. ա. I հազարամյակ) և Բերդի թանգարանը։
Տարեգրության էջեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մատենագրության մեջ Բերդը հիշատակվում է նաև Բերդագյուղ, Բերդգյուղ, Թավուզղալա, Թուզկալա, Թաուզքենդ, Թովուզկալա, Թոուս, Թոուս ղալե, Ղալաքյանդ, Շլորուտ, Ոլորուտ անուններով։ Քաղաքատիպ անվան, նախկին Շամշադինի վարչական շրջանի կենտրոնն է, գտնվում է Կուրի աջակողմյան վտակ Տավուշ գետի ձախ ափին՝ շրջապատված է ոչ բարձր լեռներով, որոնց լանջերին տեղ-տեղ կան թփուտներ։ Անունը ստացել է Տավուշ բերդի անունից։ Տեղանքը ընդարձակ է, կաթսայաձև իջվածք, որի միայն արևելյան կողմը երիզում է Խնձորուտի լեռնաշղթան, իսկ մյուս կողմերը օղակված են Տավուշի լեռների ճյուղերով։ Բնակավայրի կենտրոնական հատվածը ծովի մակարդակից 909 մ վրա է գտնվում, իսկ բնակավայրը կիսող առուն ձախից Տավուշ գետն է թափվում 877 մ բարձրության վրա։
Բնակավայրը մոտիկից երիզող Կարմիր քարը, Սորան և Տավուշ բերդի վերջին հատվածը ծովի մատարդակից 1100-1200 մ բարձրություն ունեն, իսկ ավելի հեռվից օղակող լեռների գագաթները՝ Արջաքարը, Արամա և Թեղուտ սարերը, հատում են 1500 մ և ավելի բարձր մակարդակները։ Բնիկները նախկինում տեղահանվել, գերեվարվել ու ոչնչացվել են։ Ներկա բնակչությունը սերվում է այլ վայրերից՝ Արցախից, Վրաստանից, Երևանի նահանգներից եկած ընտանիքներից։ Վերաբնակվածները, նրանց սերունդները կապ են հաստատել այլ վայրերի մարդկանց հետ, որտեղից տեղափոխվել են իրենց նախնիները։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բերդի ազգաբնակչության փոփոխությունը.[3]
Բնակչության 1831-2016 թվականների վիճակագրություն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բերդում զարգացած է սննդի արդյունաբերությունը։ Բնակչությունը զբաղվում է նաև անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, այգեգործությամբ, խաղողագործությամբ, ծխախոտի և կարտոֆիլի մշակությամբ։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գործում են նախադպրոցական հաստատություն, 4 հանրակրթական գեղարվեստի և մարզական դպրոցներ, «Ալիք» համալսարանի մասնաճյուղը, պետական քոլեջ, պատմական թանգարան, գրադարաններ, մշակույթի տուն և այլն[4]։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բերդ քաղաքում գործում է Սուրբ Հովհաննես եկեղեցին, 4 կմ արևմուտքում՝ Շեկ աղբյուր, 3 կմ հյուսիս՝ Ոսկեվան, 3 կմ արևելք՝ Խլեզձոր և 5 կմ հյուսիս՝ Սռի գյուղատեղիները։
Քաղաքում գործում է Բերդ քաղաքի պատմության և կենցաղի թանգարանը։ Բերդի Ժիրայր Անանյանի անվան մշակույթի տուն։ Բերդի Գնել Մեջլումյանի անվան մարզադպրոց:Բերդի Երաժշտական դպրոց։ Բերդ մշակույթի կենտրոն հկ։
Հայտնի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ժիրայր Անանյան` հայ դրամատուրգ, ԽՍՀՄ գրողների միության անդամ
- Գնել Մեջլումյան` հայ ըմբիշ, Երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, մեծահասակների Եվրոպայի չեմպիոն
- Նարինե Աբգարյան` ժամանակակից հայ արձակագիր, բլոգեր, գրող։
- ԼԵՎՈՆ ԲԵԿ՝ ռազմական և քաղաքական գործիչ։
- Մարուսյա Սաղումյան՝ Վաստակավոր մանկավարժ։
- Արտավազդ Երիցյան՝ դերասան,մշակույթի գործիչ։
- Արա Աբգարյան՝ Գեղանկարիչ։
- Արման Նավասարդյան՝ դերասան,Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն։
- Անդրանիկ Նավասարդյան՝ գուսան։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,»։ Վերցված է 2015 Օգոստոսի 9
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝Տավուշ
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 44»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Մայիսի 24
- ↑ «Հայաստան» հանրագիտարան։ Երևան: ՀՀ Գիտությունների ակադեմիա։ 2012։ էջ 1164։ ISBN 978-5-89700-040-1
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Համայնքի պաշտոնական կայք Archived 2013-03-15 at the Wayback Machine.
- Բերդի համայնքի միություն(չաշխատող հղում)
- iguide.travel
- geonames(չաշխատող հղում) (անգլ.)
- world-gazetteer.com (անգլ.)
- Բերդի տեսարժան վայրերը (անգլ.)
|
|