Jump to content

Արարատ (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արարատ (այլ կիրառումներ)
Քաղաքային համայնք
Արարատ
Արարատ քաղաքի մուտքը Մ2 ավտոմայրուղուց
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԵրկրամասԱրարատի մարզ
ՀամայնքԱրարատի մարզ
Հիմնադրված էհոկտեմբերի 22, 1930 թ.
Մակերես6 կմ²
ԲԾՄ825±1 մետր
Կլիմայի տեսակչոր, խիստ ցամաքային
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն20 400[1] մարդ (2015)
Տեղաբնականունարարատցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (234)
Փոստային ինդեքս0602
Փոստային դասիչ0602
Ավտոմոբիլային կոդ27
Պաշտոնական կայքararatcity.am
Արարատ (քաղաք) (Հայաստան)##
Արարատ (քաղաք) (Հայաստան)
Արարատ (քաղաք) (Արարատի մարզ)##
Արարատ (քաղաք) (Արարատի մարզ)

Արարատ ((Բացել ֆայլի մասին տվյալները արտասանություն)), քաղաք Հայաստանի Արարատի մարզում։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը մայրաքաղաք Երևանից հեռու է 48 կմ դեպի հարավ-արևելք։

Վազգեն Սարգսյանի արձանը Արարատ քաղաքում, քանդակագործ Արայիկ Ալեքյան, ճարտարապետ՝ Պարգև Սեդրակյան

Արարատ քաղաքային համայնքի ավագանու 2014 թվականի մարտի 25-ի թիվ 18 որոշումով Արարատ քաղաքի հիմնադրման տարեթիվ սահմանվեց 1930 թվականի հոկտեմբերի 22-ը։

ՀՍՍՀ մինիստրների խորհրդի 1972 թվականի հունվարի 4-ի N4 որոշումով Արարատը դասվում է հանրապետական ենթակայության քաղաքաների շարքը։ Քաղաքի վարչական տարածքը կազմում է 1467 հա։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2005 թվականի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 19․533 մարդ, որից 47 % տղամարդիկ են, իսկ կանայք՝ 53 %[2]։

Տարի 1926 1939 1959 1976 2005 2015
Բնակիչ 45 2 329 5 412 > 15000 19 533 20 400

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսության տեսակետից քաղաքի մասնագիտացման ճյուղը ծանր արդյունաբերությունն է։ Քաղաքի մոտ է գտնվում հանրապետության երկու ցեմենտի գործարաններից մեկը՝ Արարատի ցեմենտի գործարանը։ ՀՍՍՀ մինիստրների խորհրդի 1970 թվականի մարտի 18-ի N123 որոշումով քաղաքի հետագա զարգացումը տեղափոխվում է Արարատ գյուղից հարավ ընկած տարածքում, որտեղ և կառուցվում է ոսկու կորզման ֆաբրիկայի բանավանը և ոսկու կորզիչ ֆաբրիկան։ Այստեղ բերվում և վերամշակվում է Սոթքի և Մեղրաձորի ոսկու հանքաքարը։

Քաղաքն ունի ավագ, միջնակարգ և հիմնական դպրոցներ, քաղաքային և մանկական գրադարաններ, մանկապարտեզներ, Ղազարոս Սարյանի անվան «Միջնակարգ մասնագիտական արվեստի դպրոց», հիվանդանոց, պոլիկլինիկաներ, կապի հանգույց։

Մոտ մեկ տասնյակի հասնող հիմնարկ-ձեռնարկություններ, որոնք շրջապատում են քաղաքը, առաջացրել են լուրջ էկոլոգիական խնդիրներ, որոնցից է աղտոտված մթնոլորտային ավազանը[3][4][5]։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,» (PDF). Վերցված է 2015 Օգոստոսի 9-ին.
  2. «Համայնքի մասին (ք.Արարատ) - Արարատի մարզպետարան». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 23-ին.
  3. «Աղքատի այլընտրանք. Արարատի բնակիչները կանգնած են ընտրության առջև՝ փոշի ու աշխատա՞նք, թե՞ անվտանգ շրջակա միջավայր». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 23-ին.
  4. Մաքուր օդ Արարատին. ՀԿ-ներին խրախուսում են մաքրել «փոշոտ քաղաքը»(չաշխատող հղում)
  5. Արարատ. ոսկու տենդ և առողջապահական խնդիրներ

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արարատ (քաղաք)» հոդվածին։