Արաքսավան
Գյուղ | ||
---|---|---|
Արաքսավան | ||
հայ․՝ Սաբունչի | ||
Արբանյակային պատկեր | ||
Կոորդինատներ: 40°00′04″ հս․ լ. 44°28′12″ ավ. ե. / 40.00111° հս․. լ. 44.47000° ավ. ե. | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Արարատի | |
Գյուղապետ | Ատոմ Թադևոսյան | |
Մակերես | 2,7 կմ² | |
ԲԾՄ | 827 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 860 մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Ավտոմոբիլային կոդ | 25 | |
|
Արաքսավան, գյուղ Հայաստանի Արարատի մարզում, մարզկենտրոնից՝ 7-8 կմ հեռավորության վրա, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 860 մ։
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Նախկինում կոչվել է Սաբունչի, երբեմն էլ՝ Շահ զադե Ալի Սաբունչի։ Վերանվանվել է 1978 թվականին։ Գյուղը տեղադրված է ծովի մակարդակից 827 մ բարձրության վրա։
Կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը ձևավորվել է գերազանցապես 1828-1829 թթ. Խոյ և Սալմաստ գավառներից ներգաղթածներից։
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2004 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 474 | 1000 | 303 | 297 | 138 | 502 | 637 | 819 | 748 | 860 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ունի 221 տնտեսություն։ Գյուղում գործում են դպրոց, կապի հանգույց, բուժկետ, մանկապարտեզ, մշակույթի տուն։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 377 հա։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են, դրանք զբաղեցնում են ողջ մակերեսի 50 %։ Համայնքի հողերը օգտագործվում են գլխավորապես վարելահողեր զբաղեցնելով 234 հա։ Պտղատու և խաղողի այգիները փոքր տարածք են զբաղեցնում՝ 3,5 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ՝ լոլիկ, տաքդեղ, սմբուկ, ձմերուկ, սեխ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ։