Գոռավան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Գոռավան
հայ․՝ Գորովան
Արբանյակային պատկեր
Կոորդինատներ: 39°54′0″ հս․ լ. 44°44′0″ ավ. ե. / 39.90000° հս․. լ. 44.73333° ավ. ե. / 39.90000; 44.73333
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Արարատի
Հիմնադրված է 1831 թ.
ԲԾՄ 925 մ
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 2910 մարդ (2011)
Ազգային կազմ Հայեր
Ժամային գոտի UTC+4
##Գոռավան (Հայաստան)
Red pog.png

Գոռավան, գյուղ Հայաստանի Արարատի մարզում, մարզկենտրոնից գտնվում է 19 կմ հեռավորության վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Մարզպետունու որդին՝ Գոռ իշխանը, գյուղի մոտակայքում արաբական զավթիչների զորախմբի հետ ճակատամարտում մեծ հաղթանակ է տանում։ Ժողովուրդը, ի հարգանս այդ ավանդության, գյուղն անվանում է Գոռ իշխանի անունով։ Գոռավանը հիմնադրվել է 1831 թվականին։ Բնակչությունը գաղթել է Մուշի, Շատախի և Վանի գյուղերից 1914-1927 թթ.։ 1951-1970 թթ. այստեղ են հաստատվել Նախիջևանի Հանրապետության և Հայաստանի` Մարտունու, Սիսիանի, Կամոյի շրջաններից։ Նախկինում ունեցել է Գյորովան, Ենիքենդ, Կորովան անվանումները։ Անունը ստացել է պատմական Գոռովանի անունով, հետագայում կոչվել է Գորովան, այժմ կրկին Գոռավան։ Նախկինում մտել է Երևանի նահանգի Երևանի գավառի մեջ։ 1968 թվականից վերանվանվել է Գոռավան։

Գյուղն ընկած է Վեդի գետի ձախ ափին, Արարատյան դաշտում։

Կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովի մակարդակից ունի 925 մ բարձրություն։ Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004 2011
Բնակիչ 59 330 548 851 801 1277 1703 2470 2458 2910

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի առկա 749 տնտեսություն, դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 90%։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 390 հա։ Ունի պտղատու և խաղողի այգիներ։ Զբաղվում են այգեգործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև ծխախոտ, հացահատիկ։ Պահուստային հողերը օգտագործվում են որպես խոտհարքեր և արոտավայրեր, համապատասխանաբար կազմելով 13 և 628 հեկտար։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]