Մրգանուշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Մրգանուշ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
ՂեկավարՄանուկյան Արկադի
Հիմնադրված է1873 թ.
Մակերես2,63 կմ²
ԲԾՄ905 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1101[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Մրգանուշ (Հայաստան)##
Մրգանուշ (Հայաստան)

Մրգանուշ (նախկին անվանումը՝ Զոհրաբլու), Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից 12 կմ հյուսիս- արևելք։ Մրգանուշ է վերանվանվել 1945 թ. օգոստոսի 20-ին[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիմնադրվել է 1873 թվականին։ Բնակիչների նախնիների մեծ մասը եկել են Պարսկահայաստանից՝ Խոյ և Սալմաստ գավառներից։ Նախկինում ունեցել է Զոհրաբլու, Զոհրաբլը, Զոհրաբլի, Զորբալու անվանումները։ Մրգանուշ վերանվանվել է 1945 թվականին։

Գյուղը տեղակայված է Արարատյան դաշտում, ծովի մակարդակից ունի 905 մ բարձրություն։

Կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռը սկսվում է դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -15-ից -20 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատային են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր- ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքը ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Մրգանուշի մշտական բնակչությունը կազմել է 1101, առկա բնակչությունը՝ 1016 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3].

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 164 281 405 470 689 1521 878 1059[4] 1100 1101[1]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի առկա 300 տնտեսություն, գրադարան, մշակույթի տուն, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքի տնտեսության մասնագիտացված ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 117 հա, որից վարելահող՝ 42 հա, պտուղ՝ 46 հա, խաղող՝29 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։

Գյուղում է գտնվում «Մրգանուշ» գինու-կոնյակի գործարանը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 876
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 140» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 օգոստոսի 11-ին.
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 774

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]