Նիզամի (Արարատի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նիզամի (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Նիզամի | ||
Արբանյակային պատկեր | ||
Կոորդինատներ: 40°05′29″ հս․ լ. 44°24′15″ ավ. ե. / 40.09139° հս․. լ. 44.40417° ավ. ե. | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Արարատի | |
Հիմնադրված է | 1831 թ. | |
Մակերես | 2,76 կմ² | |
ԲԾՄ | 830 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1658 մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Նիզամի, գյուղ Հայաստանի Արարատի մարզում, Մասիսի տարածաշրջանում, Մասիս քաղաքից 7 կմ, մարզկենտրոնից` 18 կմ հեռավորության վրա։
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Նախկինում ունեցել է Նեջալ Վերին, Նեջելի Վերին, Նեջերլու Վերին, Վերին Նեջերլու, Նետիս անվանումները։ Նետիս անունով հիշատակվում է Ստեփանոս Օրբելյանի մոտ` 13-րդ դարում։ Նիզամի է վերանվանել 1978 թվականին և այդպես է կոչվել միջնադարյան պարսկալեզու բանաստեղծ Նիզամիի անունով։
Գյուղը տեղադրված է Միջին-արաքսյան հովտում, Հրազդան գետի ձախ ափում։ Ծովի մակարդակից ունի 830 մ բարձրություն։
Կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուրոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2004 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 231 | 791 | 368 | 885 | 1340 | 1671 | 1342 | 1257 | 1300 | 1658 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ունի առկա 457 տնտեսություն, դպրոց, բուժկետ, կապի հանգույց, համայնքը գազաֆիկացված է։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 193 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 193 հա։ Ունի պտղատու և խաղողի այգիներ։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։