Դվին (Արարատի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դվին (այլ կիրառումներ)
Գյուղ
Դվին
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
Հիմնադրված է1831 թ.
Մակերես7,46 կմ²
ԲԾՄ925 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2751[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Դվին (Արարատի մարզ) (Հայաստան)##
Դվին (Արարատի մարզ) (Հայաստան)

Դվին (նախկինում նաև Դվին Հայկական), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից մոտ 6 կմ հյուսիս-արևելք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Նախկինում ունեցել է Դյուգյուն Հայ, Դյուկուն Հայ, Դվին Դյուկյուն, Դվին Հայի, Դվին Ներքին անվանումները։ Դվին է վերանվանվել 1950 թվականին։ Սա նախկինում եղել է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Ոստան գավառում։ Գյուղի մոտ է գտնվում Դվին հնավայրը, որը եղել է միջնադարյան Հայաստանի մայրաքաղաքը։

Անվան ծագումնաբանության երկու բացատրություն կա։ Առաջին. ենթադրում են հնագույն ժամանակներում այստեղ ապրող ցեղի կամ տոհմի հետ, սակայն ավելի ստույգ է, որ «Դվին» պարսկերեն նշանակում է բլուր, ինչպես վկայում է նաև Մովսես Խորենացին։

Գյուղը գտնվում է Արարատյան դաշտում, ծովի մակարդակից 925 մ բարձրության վրա։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Դվինի մշտական բնակչությունը կազմել է 2751, առկա բնակչությունը՝ 2698 մարդ[1]։ 19-րդ դարում բնակիչները եղել են հայեր և փոքր թվով ադրբեջանցիներ, 1922 թվականից` գրեթե բացառապես հայեր[2]։ Ներկայիս բնակիչների նախնիներ մի մասը գաղթել է 1829 թվականին Խոյի շրջանից[3]։

Դվինի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1979 1989 2001 2011
Բնակիչ 183 517[2] 700 661 876 1470 2376 3031[5] 2997 2751[1]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի առկա 732 տնտեսություն, դպրոց, գրադարան, հիվանդանոց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է այգեգործությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 580 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 200 հա, պտղատու և խաղողի այգիներ՝ կազմելով 206 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, պտուղներ, ինչպես նաև հացահատիկային և կերային կուլտուրաներ։ Պահուստային հողերը օգտագործվում են հիմնականում որպես արոտավայրեր՝ 121 հա։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. 2,0 2,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 144
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 70» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 661

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]