Այգավան
Գյուղ | |||
---|---|---|---|
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արարատի մարզ | ||
Գյուղապետ | Վիգեն Հարությունյան | ||
Հիմնադրված է | 1828 թ. | ||
Մակերես | 21.2 կմ² | ||
ԲԾՄ | 840 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 4 569 մարդ (2017) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Այգավան (նախկին անվանումը` Ռեհանլու), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում, մարզկենտրոն Արտաշատից մոտ 12 կմ հարավ-արևելք։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 840 մ։
Գյուղը հիմնադրվել է 1828 թ.-ին և Այգավան է վերանվանվել 1946 թ. ապրիլի 4-ին[1]։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -13-ից -15 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։
Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Այգավանի մշտական բնակչությունը կազմել է 3914, առկա բնակչությունը` 3760 մարդ[2]։ Ըստ 2011 թ.-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչության 49% տղամարդիկ են, իսկ կանայք՝ 51%։ Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 29%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները 63%, հետաշխատունակները՝ 8%։ Հիմնադրման պահից բնակիչները հայեր են[3], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ունի 1300 տնտեսություն։ Զբաղվում են այգեգործությամբ, անասնաբուծությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, բուժկետ, մշակույթի տուն, գրադարան, մսուր-մանկապարտեզ։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 570 հա։ Գյուղատնտեսական հողհանդակները ոռոգվում են, դրանք զբաղեցնում են ողջ մակերեսի 70%։
Համայնքի հողերի օգտագործվում են որպես պտղատու և խաղողի այգիներ, համապատասխանաբար կազմելով 65 հա և 169.9 հա։ Վարելահողերը զբաղեցնում են մոտ 3627 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ՝ լոլիկ, տաքդեղ, սմբուկ, ձմերում, սեխ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։ Պահուստային հողերը յուրացվում են որպես այգիներ, վարելահողեր։
Համայնքի հիմնախնդիրներից է ոռոգման և խմելու ջրի, ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների, մշակույթի տան և մանկապարտեզի վերանորոգումը։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 226
- ↑ 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ 5,0 5,1 Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.) — Երևան: 1932. — 185 p.
- ↑ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի պետական համալսարան, 1986. — հատոր 5. — էջ 551.
- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 340)։ ![]() |