Ավշար
Գյուղ | |||
---|---|---|---|
Ավշար | |||
![]() Հուշաղբյուր Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին
|
|||
Կոորդինատներ: 39°51′14″ հս․ լ. 44°40′51″ ավ. ե. / 39.85389° հս․. լ. 44.68083° ավ. ե. | |||
Երկիր | ![]() |
||
Մարզ | Արարատի | ||
Մակերես | 17,5 կմ² | ||
ԲԾՄ | 835 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 5128 մարդ (2009) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | ![]() |
||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային ինդեքս | 0605 | ||
|
Ավշար գյուղ Հայաստանի Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում, Երևան-Նախիջևան մայրուղու վրա։ Մարզկենտրոնից գտնվում է 16 կմ հեռավորության վրա։
Բովանդակություն
Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվան ծագումը կապված է Պատմական Հայաստանի Փոքր Հայքի Սեբաստիա նահանգի Ավշար գյուղի հետ։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը բնակեցվել է առաջին համաշխարհային պատերազմից հետո Վանից, Շատախից, իսկ 1930-ական թթ. Մարտունու, Սիսիանի, Սևանի, Վարդենիսի շրջաններից եկած վերաբնակիչներով։ Ըստ 2005 թվականի ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ համայնքի բնակչությունը կազմում է 5152 մարդ, որից 49% տղամարդիկ են, իսկ կանայք՝ 51%։ Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 26%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները՝ 56%, հետաշխատունակները՝ 18%։
Ավշարի ազգաբնակչության փոփոխությունը.[1]
Տարի | 1831 | 1897 | 1939 | 1959 | 1979 |
---|---|---|---|---|---|
Բնակիչ | 80 | 1166 | 1359 | 2543 | 3877 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ունի 1604 տնտեսություն։ Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հիմնախնդիրն է և խմելու ջրի ջրագծերի վերանորոգումը։ Կարևորվում է գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ՝ լոլիկ, տաքդեղ, սմբուկ, ձմերուկ, սեխ, ինչպես նաև հացահատիկ։ Պահուստային հողերը հիմնականում օգտագործվում են որպես արոտավայրեր՝ 574 հա, խոտհարքերը զբաղեցնում են 22 հա մակերես։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 1410 հա։ Գյուղատնտեսական նշանակության հողերի գրեթե կեսն օգտագործվում է որպես վարելահողեր։ Պտղատու և խաղողի այգիները համապատասխանաբար կազմում են 62 և 54 հեկտար։
Գյուղում գործում է «Ավշարի գինու գործարան» ՓԲԸ-ն, որը ՀՀ ալկոհոլային խմիչքներ արտադրող խոշոր գործարաններից է:
Ավշարում հիմնադրվել է նաև մրգերի և բանջարեղենների վերամշակմամբ զբաղվող «Ավշար Պրոդ» գործարանը:
Առկա են նաև հացի փռեր:
Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ունի միջնակարգ դպրոց, ծննդատուն, մշակույթի պալատ, գրադարան, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 26»։ Վերցված է 2015 Մարտի 27
|