Սեբաստիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Սրվազ
թուրքերեն՝ Sivas,հայերեն՝ Սրվազ
Սեբաստիա Կառավարության շենք
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ԻլՍեբաստիայի
Հիմնադրված էՄ.թ.ա. 1-ին դար թ.
ԲԾՄ1285 մ
Պաշտոնական լեզութուրքերեն
Բնակչություն294 402 մարդ (2007)
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Փոստային դասիչ58xxx
Պաշտոնական կայքsivas.bel.tr (թուրքերեն)
Սեբաստիա (Թուրքիա)##
Սեբաստիա (Թուրքիա)

Սեբաստիա (նաև Սվաս; հայերեն՝ Սրվազ,թուրքերեն՝ Sivas, լատին․՝ Sebastia, Sebastea, Sebasteia, հուն․՝ Σεβάστεια), քաղաք է Արևմտյան Հայաստանում, պատմական Փոքր Հայքի տարածքում, ներկայիս Թուրքիա։ Մինչև 1915 թ. հանդիսացել է համանուն նահանգի (վիլայեթի) կենտրոնը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է մ.թ.ա. 1-ին դարում Փոքր հայքի թագավորությունում։ Հետագայում գտնվել է Պոնտոսի, Հռոեմական կայսրության, Բյուզանդիայի կազմում։ 1071 թ-ին Մանազկերտի ճակատամարտում կրելով պարտություն Բյուզանդիան զիջում է Սեբաստիան սելջուկ-թուրքերին։ Իսկ 1408 թ-ին քաղաքը գրավվում է օսմանյան թուրքերի կողմից։ Կամաց-կամաց հելենիստական ազդեցությունը թուլացավ քաղաքում։

Ազգային կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերը կազմում էին մեծամասնություն մինչև Մեծ Եղեռնը։

Տաճարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքն ուներ մեծ քանակությամբ եկեղեցիներ, այդ թվում Սուրբ Նշան, Սուրբ Անապատ, Սուրբ Սարգիս, Հրեշատակապետաց, Դերձակի վանք և այլն։ Սուրբ Նշանում պահվում էին մեծ քանակությամբ հայկական հին ձեռագրեր։

Հայոց Ցեղասպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեբաստիայի և Արևմտյան Հայաստանի ողջ բնակչությունը ենթարկվեց Համիդյան կոտորածների 1895 թ-ին և ցեղասպանության 1915 - 1923 թթ-ին։ Դրանց հետևանքով քաղաքի ողջ հայ բնակչությունը ոչնչացվեց, իսկ հայկական դպորցները, տները և տաճարները ավերվեցին։

Հայտնի անձինք Սեբաստիայից[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]