Խանծառ
Արտաքին տեսք
| Գյուղ | ||
|---|---|---|
| Խանծառ | ||
| 39°50′55″N 37°10′47″E / 39.84861°N 37.17972°E | ||
| Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
| Վիլայեթ | Սեբաստիայի վիլայեթ | |
| Գավառ | Սեբաստիայի գավառ | |
| Այլ անվանումներ | Խանծար, Խանձառ, Խանձար, Խանձարուր | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | ▼145 մարդ (2024)[1] | |
| Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
| Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
| Ժամային գոտի | UTC+3 | |
| Հեռախոսային կոդ | 346[2] | |
| Փոստային ինդեքսներ | 58760 | |
| Ավտոմոբիլային կոդ | 58[3] | |
|
| ||
Խանծառ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Սեբաստիայի գավառում[4]։ Գտնվում էր Սեբաստիա քաղաքից 13 կմ հյուսիս-արևելք, լեռան ստորոտին, Սեբաստիա-Էրզրում խճուղու վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խանծառը հիշատակվում Է XVI դարից։ 1499 թվականին Երուսաղեմից բերվել և այս գյուղին է նվիրվել մի ավետարան։
Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1914 թվականին ուներ 120 տուն՝ 1050 հայ բնակչով։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խանծառն ուներ Ս. Սարգիս (կամ Ս. Աստվածածին) անունով եկեղեցի։ Գյուղի մոտակայքում պահպանվում էին Աթանագինեի վանքի ավերակները։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում գործուր Աթանագինեյան վարժարանը, որն ուներ 60 աշակերտ[5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Adrese Dayalı Nüfus Kayıt Sistemi, Address Based Population Registration System (тур.) — TÜİK.
- ↑ https://www.bilkent.edu.tr/rehber/citycode.htm
- ↑ https://web.archive.org/web/20230307031655/https://www.kgm.gov.tr/SiteCollectionDocuments/KGMdocuments/Istatistikler/DevletIlYolEnvanter/IllereGoreIlYollari.pdf
- ↑ «Սեբաստիայի նահանգի Սեբաստիայի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 650
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 13)։ |
