Արդվին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Արդվին
թուրք.՝ Artvin
Artvin0.jpg
Կոորդինատներ: 41°10′50.70″ հս․ լ. 41°54′1.24″ ավ. ե. / 41.1807500° հս․. լ. 41.9003444° ավ. ե. / 41.1807500; 41.9003444
Երկիր Թուրքիա Թուրքիա
Իլ Արդվին
Շրջան Արևմտյան Հայաստան
Այլ անվանումներ Լիվանա, Լիվանե, Ադակալե
ԲԾՄ 345 մետր
Բնակչություն 25․771 մարդ (2012)
Ագլոմերացիա 7,921
Ազգային կազմ քրդեր, թուրքեր
Ժամային գոտի UTC+2
Հեռախոսային կոդ 466
Փոստային ինդեքս 08000
Փոստային ինդեքսներ 0800
Ավտոմոբիլային կոդ 08
Պաշտոնական կայք artvin.bel.tr
##Արդվին (Թուրքիա)
Red pog.png

Արդվին (թուրք.՝ Artvin, վրաց.՝ ართვინი), քաղաք ներկայիս Թուրքիայի Հանրապետության հյուսիսարևելյան մասում, Արդվինի նահանգի կենտրոն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտահայ տառադարձությամբ՝ Արտվին։ Կոչվել է նաև Լիվանա (Լիվանե)։ Բնույթով գավառական տիպի քաղաք էր, բայց պաշտոնապես համարվել է նաև գյուղ։ Գտնվում է Ճորոխ գետի ստորին հոսանքի ձախ ափին, Բաթումից հարավ, այնտեղից եկող ճանապարհի վրա։ Բարձրությունը ծովի մակարդակից մոտ 400 մետր է (1284 ոտնաչափ)։ Փռված է գեղատեսիլ լեռնալանջի վրա, շրջապատված անտառապատ տարածքներով։ Ամբողջապես թաղված է կանաչի մեջ։ Շրջակայքում կան ընդարձակ բարեբեր հողեր։ Հնում մտնում էր Մեծ Հայքի Տայոց աշխարհի Ճակք գավառի մեջ և համարվում Էր վերջինիս կենտրոնը։ Այն հաճախ հիշատակվում է նաև իբրև Եգր աշխարհի Հիգազ գավառի քաղաք։ XVI -XIX դարերում Ախալցխայի փաշայության Արդվինի գավառի (սանջակի), իսկ Ռուսաստանին միացնելուց հետո՝ Բաթումի մարզի Արդվինի օկրուգի կենտրոնն էր։ Ներկայումս Թուրքիայի Արդվինի նահանգի (վիլայեթի) կենտրոնն է։ 1970 թվականի մարդահամարի համաձայն, Արդվինի նահանգն ուներ ընդամենը 225,9 հագար բնակիչ։

Ազգային տարազով արդվինցի կին (1910 թվական)

IX-XI դարերում Արդվինը մտնում էր Բագրատունիների իշխանության, XI-XIII դարերում՝ Վրաց Բագրատունիների թագավորության մեջ, XIII դարի 30-ական թվականներին գրավել են մոնղոլ-թաթարները, իսկ 1555 թվականին՝ օսմանյան թուրքերը։ Արդվինը Բաթումի մարզի հետ միասին Ռուսաստանին էր միացվել ռուս-թուրքական 1877 - 78 թվականների պատերազմի ժամանակ՝ մտնելով նախ իբրև օկրուգի կենտրոն Բաթումի մարզի, ապա՝ գավառական քաղաք՝ Քութայիսի նահանգի մեջ։ Քաղաքը նորից Թուրքիային է անցել 1921 թվականից։ Արդվինի նոր ժամանակների բնակչության թվի (և մասամբ ազգային կազմի) վերաբերյալ եղած տվյալները խիստ հակասական են։ Համեմատաբար արժանահավատ կարելի է համարել ոչ պաշտոնական աղբյուրների հաղորդած այն տվյալները, ըստ որոնց քաղաքը 1870 թ ուներ 750 տուն հայ բնակիչ և գրեթե նույնքան էլ թուրքեր ու այլազգիներ։ 1889 թ հայերի թիվը հասնում էր 6500 մարդու, իսկ թուրքերինը՝ ընդամենը 1300, XX դարի սկզբին նրա ամբողջ բնակչությունը 8000 շունչ էր, որից մոտ 7000-ը՝ հայեր։ 1921 թվականին, երբ Արդվինը նորից անցավ Թուրքիային, նրա հայ բնակիչները գաղթեցին և վերաբնակեցվեցին Վրաստանում, Աբխազիայում և Սովետական Հայաստանում։ 1965 թվականի տվյալներով Արդվինի բնակչության թիվը 9800 մարդուց չէր անցնում։

Գյուղատնտեսական զբաղմունքներն Արդվինում քաղաքի ամբողջ տնտեսության մեջ ունեին կարևոր նշանակություն։ Զբաղվում էին այգեգործությամբ և մասամբ երկրագործությամբ։ Ամենատարածված զբաղմունքներից էր ձիթապտղի մշակությունը, որի բերքի մեծագույն մասն արտահանվում էր։ Հայերը գերազանցապես զբաղվում էին արհեստներով ու առևտրով։ Ամենատարածված արհեստներից էին մանածագործությունն ու ջուլհակությունը, փայտամշակումը՝ հյուսնությունն ու ատաղձագործությունը։ Արտադրում էին մետաքսե և բամբակե գույնզգույն կտավներ։ Արդվինից արտահանվող ապրանքների մեջ ձիթապտղից բացի կարևոր էին նաև փայտանյութը և ձեռագործ գործվածքեղենը։ Քաղաքի ներքին առևտուրը գրեթե բացառապես մանրածախ էր և կենտրոնացած էր միակ շուկա հրապարակում, որտեղ կային մի քանի տասնյակ կրպակներ ու արհեստանոցներ։ Արդվինի շուրջը եղած պարիսպների և բազմաթիվ շինությունների ավերակները ցույց են տալիս, որ նա միջնադարում եղել է վաճառաշահ քաղաք և անշքացել է հետագայում մոնղոլական, թուրքմենական և թուրքական տիրապետության շրջանում։ Քաղաքն ընդհանրապես փռված է մեծ տարածության վրա. Ճորոխի ափով այն ձգվում է ավելի քան 5 կմ երկարությամբ։ Տները դրսից և ներսից սպիտակ են, կղմինդրածածկ։ Պահպանված են Թամար թագուհու ժամանակներին վերագրվող միջնադարյանն բերդի ավերակները։ Այդ բերդը գտնվում է ուղղակի Ճորոխի ափին ուղղահայաց վեր խոյացած ժայռի վրա։ XX դարի սկզբներին ուներ 5 եկեղեցի և նույնքան էլ մզկիթ։ Եկեղեցիները կրում էին Ս. Աստվածածին, Պողոս–Պետրոս, Գր. Լուսավորիչ, Ս. Խաչ և առաքելական Ս. Աստվածածին անունները։ Յուրաքանչյուր եկեղեցուն կից XIX դ վերջերին և XX-ի սկզբներին կար դպրոց, որոնցից բացի քաղաքում գործում էր նաև մի վարժարան, որը 1870-ական թվականներին ուներ շուրջ 100 աշակերտ։ Արդվինում են ծնվել ականավոր մի շարք գործիչներ և արվեստագետներ՝ կուսակցական պետական գործիչ, Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղար Յա. Զարոբյանը (1908-1980 թթ), բանասեր, պատմաբան, ձեռագրագետ Ներսես (Գաբրիել) Հակոբի Ակինյանը (1883-1963), ժողովրդական նկարիչ Մ.Գ. Գյուրջյանը և ուրիշներ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]