Ջերմուկ (Ջերմիկի գավառ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջերմուկ (այլ կիրառումներ)
Քաղաք | |
---|---|
Ջերմուկ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Դիարբեքիրի վիլայեթ |
Գավառակ | Ջերմիկի գավառակ |
Այլ անվանումներ | Չերմիկ, Չերմուկ, Ջերմիկ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Ջերմուկ, ավան, բերդ, գյուղաքաղաք, քաղաք Արևմտյան Հայաստանում, Ջերմիկի գավառակում[1]։ Գտնվում էր Եփրատի միջին հոսանքի վտակներից մեկի ափին, Դիարբեքիր քաղաքից արևմուտք։ Հանդիսանում էր Ջերմիկի գավառակի կենտրոնը։
Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակավայրի անվանումը առաջացել է գյուղից 2-3 կմ հեռու բխող տաք հանքային աղբյուրներից։ Աղբյուրների մոտ կար բաղնիք։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջին դարերում բնակավայրն ուներ Ջերմիկ անունով բերդ, որի պատճառով համարվում էր բերդավան։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
XIX դարի սկզբին ուներ 1000 տուն բնակիչ, որի մի մասը հայեր էին։ XX դարի սկզբին ուներ 1500 տուն բնակիչ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործություն, երկրագործություն և աևհեստներն էր։ Զբաղվում էին դարբնությամբ, կոշկակարությամբ, տավագործությամբ և ջրաղացպանությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջերմուկն ուներ 2 եկեղեցի, որից մեկը կոչվում էր Ս. Աբդլմսեհ։ Գյուղի մերձակա լեռան գագաթին գտնվում է Ջերմիկ բերդը։ Բերդի ավերակները հասանելի էին մինչև 1986 թվականը։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքում գործում էր 2 վարժարան` արական` 50 աշակերտով և իգական` 21 աշակերտուհիներով[2]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Դիարբեքիրի նահանգ, Ջերմիկի գավառակ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 401
|
|