Խոզաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղաքաղաք
Խոզաթ
Կոորդինատներ: 39°6′33″ հս․ լ. 39°13′12″ ավ. ե. / 39.10917° հս․. լ. 39.22000° ավ. ե. / 39.10917; 39.22000
Վարչական տարածքԹուրքիա
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակԽոզաթի գավառակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն10584 մարդ (1915)
Ազգային կազմՀայեր, քրդեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
##Խոզաթ (Թուրքիա)
Red pog.png

Խոզաթ, գյուղաքաղաք Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Դերսիմ լեռնաստանի արևմտյան մասում, Արածանիի աջակողմյան վտակներիի աջ օժանդակներից մեկի ակունքի շրջանում, Խարբերդից մոտ 42 կմ հյուսիս։ Հնում կոչվել է Խոզան։ Ոմանց մոտ համարվել է ավան, գյուղաքաղաք, իսկ ոմանց մոտ էլ քաղաք։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը Խոզաթը հիմնականում հայաբնակ գյուղաքաղաք էր։ Այստեղի հայերի մի մասը տեղացի էր, իսկ մյուս մասը եկել էր Խարբերդից, Արաբկիրից, Ակնից, Չմշկածագից։ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ քաղաքն ուներ 8640 հայ և 1944 քուրդ բնակիչ։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում մասամբ բնաջնջվեցին և մասամբ էլ բռնի տեղահանվեցին այստեղի հայերը։ Ներկայումս կան միայն մի քանի հայ ընտանիքներ, մնացած բնակչությունը հիմնականում քրդեր են։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերն զբաղվում էին առևտրով, արհեստներով, երկրագործությամբ և այգեգործությամբ։ Քրդերի հիմնական զբաղմունքը անասնապահությունն էր։ Գավառից և նրա սահմաններից դուրս հայտնի էին Խոզաթի բուրդը, գորգերը, մրգերը, հատկապես ընկույզը։ XIX դարի 80-ական թվականներին ուներ մոտ 50 խանութ ու կրպակ, մի քանի տասնյակ արհեստանոցներ, շուկա։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերն ունեին 2 եկեղեցի, որոնցից մեկը փայտաշեն ս. Փրկիչ անունով, իսկ մյուսը քարակերտ ս. Գևորգ անունով։ Գյուղաքաղաքում գործում էր հայկական ուսումնարանը, որն ուներ 70-80 աշակերտ։ Գյուղաքաղաքի շրջակայքում կան 6 եկեղեցու ավերակներ, որոնք ցույց են տալիս, թե Խոզաթը անցյալում ավելի շեն ու խոշոր է եղել։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թ. Խ. Հակոբյան (1987)։ Պատմական Հայաստանի քաղաքները։ Երևան։ «Հայաստան», էջ 146-147:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 66 CC-BY-SA-icon-80x15.png