Մալաթիա
Քաղաք | ||
---|---|---|
Մալաթիա | ||
թուրք.՝ Malatya | ||
![]() | ||
Կոորդինատներ: 38°4′0″ հս․ լ. 38°1′0″ ավ. ե. / 38.06667° հս․. լ. 38.01667° ավ. ե. | ||
Երկիր |
![]() | |
Իլչե | Մալաթիա | |
Քաղաքապետ | Ահմեթ Չաքըր | |
Մակերես | 540 կմ² | |
ԲԾՄ | 954 մ | |
Պաշտոնական լեզու | թուրքերեն | |
Բնակչություն | 426․381 մարդ (2012) | |
Ագլոմերացիա | 494,918 | |
Ազգային կազմ | թուրքեր, քրդեր, հայեր | |
Ժամային գոտի | UTC+2 | |
Հեռախոսային կոդ | +90 422 | |
Փոստային ինդեքսներ | 44xxx | |
Ավտոմոբիլային կոդ | 44 | |
Պաշտոնական կայք | malatya.bel.tr (թուրքերեն) | |
| ||
Մալաթիա (թուրք.՝ Malatya; հուն․՝ Μαλάτεια, Մալատեյա;[1] ասոր՝ ܡܠܝܛܝܢܐ Malīṭīná)՝ քաղաք և շրջան Թուրքիայի Արևելյան Անատոլիա տարածաշրջանում, Մալաթիայի նահանգի կենտրոն։ Բնակչությունը՝ 426,381մարդ[2]:
Միջին բարձրությունը ծովի մակարդակից՝ 954 մետր։
Բովանդակություն
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մալաթիան Փոքր Հայքի հնագույն քաղաքներից է։ Այն Մելիտա անունով հիշատակվում է խեթական Մելիդ, Միլիդա, Մելիդի անուններով, ասորեստանյան և Մելիտեիա անունով՝ ուրարտական սեպագիր արձանագրություններում։ Հայերեն անվանվել է նաև Մելետինե անունով։ Ներկայիս թուրքական պաշտոնական անունն է՝ Մալաթյա։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեթական թագավորությունների ժամանակաշրջանում քաղաքի շրջակայքում գտնվել է Մելիդ (Արսլանթեփե) քաղաքը[3][4]: Մ.թ.ա. VI դարից մինչ 1071 թ. եղել է Փոքր Հայքի կազմում։ Մանազկերտի ճակատամարտից հետո, 1071 թ. քաղաքը զավթել են սելջուկ թուրքերը, որից հետո մտել է Կոնիայի սուլթանատի կազմ։ XVI դարում գրավվել է Օսմանյան կայսրության կողմից։ Մինչ Հայոց ցեղասպանությունը քաղաքի բնակչության հիմնական մասը կազմել են հայերը։
Պատմական Մալաթիան ժամանակակից Մալաթիայից 7–8 կմ հարավ-արևմուտք էր գտնվում։ Այն այժմ շատ քիչ թվով բնակիչներ ունի, ավերված ու ամայի է, և թուրքերի կողմից ստացել է Էսքի Մալաթիա անունը։ Ջրառատ քաղաք է, նրա տարբեր թաղերում բխում են աղբյուրներ, իսկ ավերված պարսպի տակով հոսում է Թուխմա կոչված գետակը։ Նոր և Հին Մալաթիաները բավական տուժել են 1893 թ. տեղի ունեցած աղետաբեր երկրաշարժից։
Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հրանտ Դինք, թուրքահայ լրագրող
- Էրմենի Սուլեյման Փաշա, ազգությամբ հայ Օսմանյան կայսրության գլխավոր վեզիր (1655-1656 թթ.)[5][6]
- Չեթին Ալփ, երգիչ
- Ահմեթ Քայա, երգիչ
- Օքթայ Քայնարջա, դերասան
- Մեհմեթ Գյուլեն, ֆուտբոլիստ
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հ. Ասմարյան, Մելիտենե-Մալաթիա, Երևան, 1998։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Μαλάτεια, Τουρκία(հուն.)
- ↑ TURKISH STATISTICAL INSTITUTE(անգլ.)
- ↑ Hawkins, John D. Corpus of Hieroglyphic Luwian Inscriptions. Vol. 1: Inscriptions of the Iron Age. Walter de Gruyter, 2000.
- ↑ Strabo Geographica, Translated from the Greek text by W. Falconer (London, 1903);Book XII, Chapter I
- ↑ İsmail Hâmi Danişmend, Osmanlı Devlet Erkânı, Türkiye Yayınevi, İstanbul, 1971, p. 40.
- ↑ Meydan Larousse Büyük Lugât ve Ansiklopedi, 1965
- ↑ Malatya belediyesi(թուրքերեն)
- ↑ Büyük İskender, Timur ve Marko Polo’nun izinde Özbekistan(թուրքերեն)
|