Շապին Գարահիսար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
թուրքերեն՝ Şebinkarahisar
Şebinkarahisar.jpg
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ԲԾՄ1352 մետր
Բնակչություն21 814 մարդ (2018)
Ժամային գոտիUTC+3
##Շապին Գարահիսար (Թուրքիա)
Red pog.png

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Սև ծովի ավազանին պատկանող Գայլ (Կելկիթ) գետի Ակշեհր վտակի ափին, ծովի մակարդակից 1482 մ բարձրություն ունեցող ժայռոտ լեռան ստորոտին, շրջապատված բավական արգավանդ հողատարածություններով։ Ձմեռը ձյունառատ է, ձյունածածկը պահպանվում է հոկտեմբերից մինչև մարտի կեսերը։ Քաղաքի շրջակայքում կան արծաթախառն կապարի հանքեր, որոնք շահագործվել են հին ժամանակներից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է մ.թ.ա. 60-ական թվականներին, հռոմեացի զորավար Գնեոս Պոմպեոսի կողմից և կոչվել է Կոլոնիա (Կողոնիա)։ Եղել է սահմանային բերդաքաղաք Պոնտոսի և Փոքր Հայքի միջև։

Փոքր Հայքի մյուս ավելի քան 10 քաղաքների հետ միասին Կոլոնիան նույնպես հիմնովին վերակառուցվել է Հուստինիանոս կայսեր (527-565 թթ.) կողմից։ Վարչականորեն մտնում էր Առաջին Հայք նահանգի, իսկ Հուստինիանոսի բարեփոխումներից հետո՝ Երկրորդ Հայքի մեջ։ Բյուզանդական տիրապետության շրջանում ունեցել է 25-30 հազար բնակիչ։

1473 թ. գրավվել է օսմանյան թուրքերի կողմից։ Եղել է Տրապիզոնի, ապա՝ Սեբաստիայի համանուն գավառի կենտրոնը։

Հայկական ջարդեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան Հայաստանի ողջ հայության հետ միասին Շապին Գարահիսարի հայ բնակչությունը ևս ենթարկվել է զանգվածային բնաջնջման և տեղահանման։ 1895 թ. թուրքերի կազմակերպած ջարդերին զոհ գնացին 5000 գարահիսարցիներ, իսկ 1915 թ. Մեծ եղեռնի ժամանակ Շապին Գարահիսարն ընդհանրապես հայաթափ է լինում։ Տարագրությունը սկսվում է 1915 թ. հունիսի 24-ին, որին հաջորդում է քաղաքի հայկական թաղամասերի հիմնահատակ ավերումը։ Նրա 7800 հայ բնակչության մի մասը զոհ է գնում թուրքական յաթաղանին, իսկ մյուս մասը տարագրվում զանազան երկրներ։ Հետագայում միայն չնչին թվով հայեր նորից են վերահաստատվում հայրենի քաղաքում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի սկզբներին Շապին Գարահիսարի հայ բնակչությունը մոտ 400 տուն էր։ Գրեթե նույնքան էին հույներն ու թուրքերը միասին վերցրած։ 1872-1873 թթ. այստեղ կային հայկական 502, հունական 150 և թուրքական 2000 տուն բնակիչ։ Ըստ վկայությունների՝ 20-րդ դարի սկզբներին Շապին Գարահիսարի բնակչությունը կազմում էր 20000 մարդ։ Բնակչության հիմնական զբաղմունքները կազմում էին 2 տասնյակի հասնող արհեստները, ներքին և արտաքին առևտուրը. քաղաքի շուկան ուներ 60-ից ավելի խանութներ ու կրպակներ։ Քաղաքի բնակչության զգալի մասը՝ գլխավորապես թուրքերը զբաղվում էին հողագործությամբ։

Այժմ քաղաքի բնակչությոնը կազմում է 12000 մարդ (2008 թ.)։

Հայտնի շապինգարահիսարցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC BY-SA icon 80x15.png