Սպեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սպեր (բերդաքաղաք)ից)

Սպեր, բերդաքաղաք Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգում, Սպեր գավառի կենտրոնը, Ճորոխ գետի աջ ափին, գեղատեսիլ այգեշատ ձորում։ Սպերը Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Այն եղել է Բագրատունիների տիրույթը։ Հակոբ Կարնեցին (XVII դ․) Սպերը անվանում է«պարոնանիստ քաղաք»։ XV դարի վերջին քառորդին Սպերը զավթել են օսմանյան թուրքերը։ XIX դարի սկզբին մոտ 900 տուն բնակիչ ունեցող Սպերը, հետագա տասնամյակներին հայերի արտագաղթից հետո, վերածվեց անշուք գյուղաքաղաքի։

XIX դարի 70-ական թթ․ վերջին Սպերում ապրում էր 230 հայ (25 տուն)։ Ունեին եկեղեցի (Սուրբ Աստվածածին) և վարժարան (Բագրատունյան)։ XX դարի սկզբին այնտեղ ապրում էր 40 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին արհեստներով և այգեգործությամբ։ Շրջակա լեռներում պահպանվել էին բերդի և հայկական եկեղեցու ավերակներ, իսկ Ճորոխի վրա՝ հնագույն մի կամուրջ։

1915 թ-ին, Մեծ Եղեռնի ժամանակ, Սպերի հայերը բռնությամբ տեղահանվել են։ Սեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։ Այժմ Սպերը (Իսփիր) ավան է Թուրքիայի էրզրումի իլում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին, հ․ 2, Ե․, 1964։
  • Ինճիճյան Ղ․, Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, հ․ 1, Ասիա, հ․ 1, Վնտ․, 1806։
  • Ալիշան Ղ․, Տեղագիր Հայոց Մեծաց, Վնտ․, 1855։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png