Jump to content

Հիշեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Հիշեն, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Սպերի գավառակում[1]։ Գտնվում էր Սպեր քաղաքից հյուսիս։

Հայ բնակչությունը բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1872-1873 թվականներին ուներ 20 տուն՝ 120 հայ և 18 թուրք բնակչով, իսկ XIX դարի վերջերին՝ 46 տուն, որից 25-ը հայկական, իսկ 21-ը՝ թուրքական։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու արհեստներն էր։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշենն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։

Գյուղում գործում էր հայկական արական վարժարան, որն ուներ 15 սան[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 416