Հակոբ Կարնեցի
Jump to navigation
Jump to search
Հակոբ Կարնեցի | |
---|---|
Ծնվել է | 1618 |
Ծննդավայր | Կարին, Թուրքիա |
Մահացել է | 1673 |
Մահվան վայր | Կարին, Թուրքիա |
Մասնագիտություն | գիտնական |
Հակոբ Կարնեցի (Գևորգի որդի, 1618 թ. Կարին - անհայտ), պատմիչ-ժամանակագիր, աշխարհագրագետ։ 1641 թվականին Էջմիածնում ձեռնադրվել է քահանա։
Նրա «Ժամանակագրությունը» ընդգրկում է 1662 - 1672 թվականներին Հայաստանում կատարված կարևոր իրադարձությունները։ Նրա «Տեղագիր Վերին Հայոց» երկը (հրատարակվել է 1903 թ., թարգմանվել է նաև ֆրանսերեն) պատմաաշխարհագրական և ազգագրական կարևոր տեղեկություններ է պարունակում Կարնո գավառի, օսմանյան բռնակալության հարկային համակարգի վերաբերյալ և այլն։ Ընդօրինակել է ձեռագրեր։ Նրան է վերագրվում «Երգ երգոցի» մի մեկնություն։
Հակոբ Կարնեցու երկերը շարադրված են բարբառային տարրերով հագեցած գրաբարով։ Հավանաբար մահացել և թաղվել է Կարինում։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Յակովբ Կարնեցի, Տեղագիր Վերին Հայոց, Յիշատակարան ԺԷ դարու: Առաջաբանը եւ ծանօթութ. Կ. Կոստանեանց, Վաղարշապատ, 1903:
- Յակոբ Կարնեցի, Տեղագիր վերին Հայոց։
- Յակոբ Կարնեցի, Ժամանակագրութիւն։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Միքայել Մալխասյան, Հակոբ Կարնեցու «Տեղագիր Վերին Հայոց» երկը՝ որպես պատմաաշխարհագրական հետազոտությունների աղբյուր (Էրզրումի նահանգը 17-րդ դարում), Ս. Էջմիածին, 2009։ ISBN 978-9939-53-480-0
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |