Տարեգիր
Արտաքին տեսք

Տարեգիր, պատմական դեպքերն ու իրադարձություններն ըստ տարիների գրի առնող հեղինակ։ Ի տարբերություն պատմիչների, տարեգրերը հիմնականում սահմանափակվել են փաստերի ու եղելությունների հիշատակմամբ՝ առանց ընդհանրացումների ու վերլուծումների։ Ընդհանուր առմամբ տարեգիր են կոչվում աննալների, տարեգրությունների, ժամանակագրությունների, քրոնիկոնների հեղինակները։ Նման բնույթի պատմական երկերի հեղինակները միջնադարյան Հայաստանում կոչվել են ժամանակագիր։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 613)։ |